Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի վերաբերյալ քննարկում
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
2019թ., սեպտեմբերի 22-24
Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովում (HDIM) սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ անդամ երկրների քաղհասարակության անդամները և դիվանագետները ներկայացրել են իրենց երկրներում դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման առաջարկներ արել:
Համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Սեսիա 10, 02:23:30
https://www.facebook.com/osce.odihr/videos/1103341196722813/UzpfSTI3ODEyODI2ODkwMTM0NzoyNDgyNzM2NTAxNzczODM1/?epa=SEARCH_BOX
Ստորև ներկայացնում ենք Հասմիկ Հարությունյանի ելույթը ամբողջությամբ.
Հայաստանում դատական համակարգի անկախության հեռանկարները և իրավունքի գերակայության ներդնումը
Արդարադատության հաստատություններում բարեփոխումների պատկերը կտրուկ փոփոխության ենթարկվեց 2018 թվականին երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետո, երբ Հայաստանում բողոքի շարժումը վերածվեց “Թավշյա հեղափոխության” և Կառավարության կազմի փոփոխության[1]:
Նոր կառավարությունը ավելի ուժեղ քաղաքական կամք դրսևորեց կոռուպցիայի հակազդման և արդարության վերականգնման գործում՝ քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակվության միջոցով: Այնուամենայնիվ, միասնական ընդհանուր մոտեցման, ինչպես նաև համապատասխան միջազգային շրջանակների բացակայությունը մնում է հիմնական մարտահրավերը կայուն բարեփոխումների համար:
Ներքևում ներկայացված են դատական անկախության և Հայաստանում իրավունքի գերակայության հաստատման որոշակի կարևոր չափանիշներ:
Դատաիրավաբանական բարեփոխումների ռազմավարություն
2019 թվականի օգոստոսին Արդարադատության նախարարությունը ներկայացրեց դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը 2019-2023 թվականների համար: Ռազմավարության ծրագիրը ներկայացնում է քաղաքացիական հասարակության կողմից ներկայացրած մոտեցումները և առաջարկները: Ավելին, Արդարադատության նախարարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկել բոլոր շահառուների հետ արդյունավետ քննարկումներ անցկացնելու ուղղությամբ:
Այնուամենայնիվ, բարեփոխումների ռազմավարությունը դեռևս բարելավումների կարիք ունի: Ստորև ներկայացված են բարեփոխումների ծրագրի որոշ բացեր:
Ռազմավարությունը չի թիրախավորում գործող մեխանիզմների և կոնցեպտուալ փոփոխությունների բարելավումը՝ դատավորների ընտրության և նշանակման հարցերի, ինչպես նաև դատավորների և կարգապահական պատասխանատվության գործընթացների գնահատման առնչությամբ: Դատավորների անկախությունը ներազդող խնդիրները, գնահատման օբյեկտիվ չափանիշները, դատավորների նշանակման գործընթացներում արձանագրած և այլ խնդիրներ տարիներ շարունակ բարձրացվել են և լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Դատավորների թեկնածուների ընտրության և նշանակմանն առնչվող անցկացվող վերջին մոնիթորինգը այնպիսի խնդիրներ բացահայտեց, ինչիպիք են ընտրության օբյեկտիվ չափանիշների բացակայություն և դրա արդյունքում հիմնավորված որոշումների ներկայացման բացակայություն, քննության առաջադրանքների գնահատման առնչվող հստակ չափանիշների բացակայություն և այլն:
Բարձրագույն դատական խորհրդի դերը: Անդամների ընտրություն և նշանակում
Բարձրագույն դատական խորհուրդը կենտրոնական դեր ունի դատաիրավական բարեփոխումների և դատական համակարգի անխակության ներդրման գործում: Հարկ է համարվում նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի առաջադրումը և ընտրությունը շարունակում է մնալ քաղաքականացված և իշխանությունը հրաժարվում է կատարել համապատասխան իրավական փոփոխությունները նոր անդամ ընտրելուց առաջ:
Իմ Քայլը խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհուրդի անդամի թեկնածուի առաջադրումը և ներկայացումը Ազգային ժողովում վերարտադրեց նախկին իշխանությունների փորձը և մոտեցումները[2]:
Նախնական կալանքի փորձը
Երկարատև նախնական կալանքը համարվում է խրոնիկ խնդիր: Կալանքի կիրարկման փորձը դեռ շարունակում է մնալ մտահոգության առարկա: 2018 թվականի դեպքերից հետ, այն ակնհայտ է դարձել մի շարք քաղաքական գործերում: Այնուամենայնիվ, նմանատիպ պրակտիկան հակազդում է արդար դատաքննության չափանիշներին և ազատության իրավունքին:
Ընդհանուր առմամբ, ներկայիս Կառավության՝ երկրում համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու և իրավունքի գերակայություն ներդնելու ուժեղ քաղաքական կամքը ակնհայտ է, այնուամենայնիվ, դեռևս խիստ անհրաժեշտություն կա համախմբելու բոլոր ջանքերը և վերականգնելու արդարության ինստիտուտները: Լուծումներից մեկը կարող է լինել ներառական մեխանիզմների ներդնումը և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը:
[1] https://www.aljazeera.com/indepth/opinion/armenia-velvet-revolution-masterclass-socialism-180507093619273.html
[2] https://prwb.am/new/2019/06/11/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a2%d5%a4%d5%ad-%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a5%d5%af/
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի անդրադարձը՝ ՀՀ-ում Freedom House
«Հատիկ առ հատիկ» հեշթեգը Ֆեյսբուքում տարածող վարչապետն այս անգամ կիսվել