
Դատարանը պաշտպանել է բռնի տեղահանված երեխաների սոցիալական աջակցության իրավունքը
Արցախից բռնի տեղահանված անձը դիմել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մեկօրյա դասընթաց, որը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մասնագիտական կարողությունները և գիտելիքները։
Դասընթացի ծրագիրը ներառում է Մարդու իրավունքների միջազգային դատարանի ընդունելիության կանոնները, ինչպես նաև սեփականության իրավունքի խախտման հիմքով բողոքների ներկայացման առանձնահատկությունները։
Դասընթացի տևողությունը մեկ օր է, որը տեղի է ունենալու 2025թ․ սեպտեմբերի 19-ին Երևանում։ Ուսուցումն անցկացվելու է հայերենով և անվճար է։
Ո՞վ կարող է դիմել
Ընդունելությունը բաց է Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների և փաստաբանների համար, որոնք աշխատում են կամ պատրաստվում են աշխատել որպես փաստաբան/իրավաբան։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37498 505 303 հեռախոսահամարով կամ գրել info@prwb.am էլեկտրոնային հասցեին։

Արցախից բռնի տեղահանված անձը դիմել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն միացել է Հայաստանի բնապահպանական, իրավապաշտպան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանը ՀՀ վարչական