Կարծիք խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների վերաբերյալ
Կարծիքը պատրաստվել և ներկայացվել է Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին 2018թ.-ի դեկտեմբերին:
Մասնավորապես, ներկայացվել է կազմակերպության գործունեության ընթացքում խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքներին առնչվող խնդիրների և խախտումների վերաբերյալ փաստեր:
Ներկայացված կարծիքում տեղ են գտել 2015թ. հունիսին «Էլեկտրիկ Երևան» շարժման, 2016թ. հուլիսի 17-31, ինչպես նաև 2018թ ապրիլի 16-23 Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանության խնդիրները և ՀՀ իրավապահ մարմինների կողմից կատարված իրավախախտումները:
Բարձրացվել են նաև միավորումների ազատության իրավունքի հետ կապված հիմնախնդիրները, մասնավորապես՝ կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն

2026թ․ սեպտեմբերին ՄԱԿ- ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն քննարկելու է

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու