ՀՀ արդարադատության նախարարության և դատական դեպարտամենտի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վերաբերյալ արված դիտարկումներին
2018թ.-ի հունիսի 19-ին ստացված գրություններով ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ դատական դեպարտամենտը պատասխանել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից Բարձրագույն Դատական Խորհրդի՝ դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումների արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքին:
ՀՀ արդարադատության նախարարությունը ի պատասխան՝ հայտնել է , որ նախաձեռնել է ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու համար Բարձրագույն դատական խորհրդում իրականացվող գաղտնի քվեակարգի փոփոխությանն ուղվված գործընթաց:
Հարկ է նշել, որ տեղեկանքը հասցեագրվել է Բարձրագույն Դատական Խորհրդին, սակայն դրա պատասխանը ներկայցվել է ՀՀ դատական դեպարտամենտի կողմից: Մասնավորապես՝ պատասխան գրության մեջ Դեպարտամենտը հայտնել է իր անհամաձայնությունը տեղեկանքում ներկայացված դիտարկումներին:
Դատական դեպարտամենտը գտել է, որ կազմակերպության կողմից ներկայացված Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումների արդյունքները չեն արտացոլում առկա օրենսդրական կարգավորումների փաստացի եղելությունը:
Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից պատրաստված տեղեկանքի մեջ ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների նշանակման գործընթացի դիտարկումները, և մտահոգությունները:
ՀՀ արդարադատության նախարարություն պատասխան
ՀՀ դատական դեպարտամենտ պատասխան

Օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անցկացրեց «Հակակոռուպցիոն դատարանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն

2026թ․ սեպտեմբերին ՄԱԿ- ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն քննարկելու է

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները հուլիսի 23-ին հայտարարություն են տարածել զինված