The members of prison monitoring group were denied to enter Nubarashen and Kentron prisons
Այսօր ժամը 11:00-ին <<Նուբարաշեն>> և 12։35-ին <<Կենտրոն>> քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են <<Նոր Սերունդ>> Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և <<Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների>> ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը, ովքեր հանդիսանում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։ Մասնավորապես՝ վերջիններս ցանկացել են մտնել <<Նուբարաշեն>> և <<Կենտրոն>> ՔԿՀ-եր՝ որպես ընտրությունների դիտորդատական անձնակազմի անդամ, սակայն նրանց խոչընդոտել են՝ պատճառաբանելով, որ նրանք գրանցված չեն դիտորդական անձնակազմի ցուցակում։ Այնուհետև Արման Սահակյանը և Հասմիկ Հարությունյանը ներկայացրել են իրենց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ լինելու փաստը հավաստող ապացույց վկայականը և ցանկություն հայտնել մտնել ՔԿՀ ու իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները․ դիտարկել խցեր և հանդիպել ահազանգած դատապարտյալի հետ: Սակայն այս անգամ ևս նրանց մուտքը խոչընդոտել են՝ պատճառաբանելով, որ <<Նուբարաշեն>> ՔԿՀ-ի ընտրատեղամասի տարածքը գնտվում է խցեր տանող միջանցքում, իսկ <<Կենտրոն>> ՔԿՀ-ում նշել են, որ ընտրություններ են, այդ պատաճառով ՔԿՀ-ների դիտորդները չեն կարող կատարել րենց դիտորդական աշխատանքը

on the court verdict against Karakalpak activist Dauletmurat Tazhimuratov The

On April 30, the “Protection of Rights without Borders” NGO

Three dozen Armenian human rights organizations have jointly sent an

In its judgment of 16 April 2026, the European Court