Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հայ գերիները, չունենալով այլընտրանք, դատարանում ասում են այն, ինչ իրենց մատուցվում է Ալիևի հրահանգով

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող շինծու գործով դատավարություներին ընդգծելով, որ կոպտագույն ձևով խախտվում է դատավարության մասնակիցների արդար դատաքննության իրավունքը, պաշտպանության իրավունքը։ Հ․ Հարությունյանի գնահատմամբ՝ դատավարության մասնակիցները կանգնած են լուրջ ճնշումների առջև և ստիպված են տալ կորզված ցուցմունքներ, որոնք այդ պահին անհրաժեշտ են կեղծ դատավարությունները նախաձեռնած մարմիններին՝ […]

Ադրբեջանի դեմ կարևոր զենքից ՀՀ-ն չպիտի՛ հրաժարվի․ Ալիևը անպատժելի կդառնա, եթե միջազգային դատական հայցերը հետ կանչվեն. Հասմիկ Հարությունյան.

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարության, հայ գերիներին ճնշելու միջոցով Հայաստանի դեմ պրոցես նախաձեռնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան Բաքվի ԶԼՄ-ների կողմից հրապարակված Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի պատասխանների, նրանց ճնշելու միջոցով ցուցմունքներ կորզելու հավանականության մասին։ […]

Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը

Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել է հասարակական կազմակերպությանը տրամադրել տեղեկություններ, թե 2024թ. հունիսի 12-ին՝ Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած հավաքի շրջանակներում Ոստիկանության զորքերի քանի զինծառայող է զեկուցել կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ, յուրաքանչյուր զինծառայող քանի հատուկ միջոց է գործադրել և ինչ հատուկ միջոցներ են գործադրվել: Այս տեղեկությունները ՆԳՆ-ն չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե […]

Депортация населения Арцаха подпадает под юрисдикцию Международного уголовного суда։ Анна Меликян

Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по отношению к армянским заключенным, но и своим гражданам. Говорить о независимом судебном разбирательстве в Азербайджане невозможно, – отмечает в интервью Factor TV эксперт по правовым вопросам из организации “Защита прав без границ” Анна Меликян. По словам Меликян, не только Рубена Варданяна, но и всех заключенных […]

Արցախի ղեկավարության դեմ դատավարությունները Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանի դեմ

Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարության և Արցախի քաղաքացիների դեմ ընթացող դատավարությունները հետապնդում են հեռահար նպատակ. կարծում է ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ այդ դատավարությունները կարող են հետագայում ներառել Հայաստանի պատասխանատվությունը, այդ թվում՝ իշխանություններին ու որոշում կայացնողներին։ ՍիվիլՆեթի եթերում Հ․ Հարությունյանը նաև անդրադառնում է միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելուն ու «Սուրեն Անտոնյանն ընդդեմ […]

«Սա ռազմավարական երկարաժամկետ պլան է և ուղղված է ՀՀ-ի դեմ»․ Արաքս Մելքոնյանը՝ Բաքվի այսպես կոչված դատավարության մասին

«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ կանգնած 16 անձանց բացառապես իրավական հարցը չէ, սա ռազմավարական երկարաժամկետ պլան է և ուղղված է ՀՀ-ի դեմ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Բաքվի փակ ու շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների ու ԶԼՄ-ների արձագանքը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով Բաքվի […]

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը ՀՀ -ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝  նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապես […]

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու իրավապաշտպանները  միջազգային կազմակերպություններին կոչ են անում իրականացնել Բաքվում մեկնարկող հայերի դատավարությունների մշտադիտարկում

Հայաստանյան ավելի քան երկու տասնյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ և անհատ իրավապաշտպաններ դիմել են մի շարք միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների և Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ հունվարի 17-ին Բաքվում մեկնարկող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատաքննությունների մշտադիտարկում իրականացնելու խնդրանքով։ Կոչն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին, […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի […]

Դասընթաց Արցախից բռնի տեղահանված  իրավաբանների/փաստաբանների համար

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը  կազմակերպում է դասընթացների շարք, որը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների մասնագիտական կարողությունները և գիտելիքները քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտում։ Դասընթացներն ուղղված են քրեական իրավունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրական փոփոխությունների և պրակտիկայի զարգացումների վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը և կարողությունների զարգացմանը։ Դասընթացի տևողությունը երեք օր է, որը տեղի […]

Զեկույց․ Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն» զեկույցն ամփոփում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը՝ վեր հանելով դրա արդյունավետության վրա ազդող գործոնները՝ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների բավարարությունը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի ամբողջականությունը։ Զեկույցում ամփոփվել է նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մրցույթների ու պաշտոնի նշանակումների, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացների […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախություն՝ […]