Դատական հաղթանակ․ ԻՊԱՍ-ի փաստաբանը պաշտպանել է անձի կենսաթոշակի իրավունքը
Զարինե Ավանեսյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին դիմել էր կենսաթոշակի նշանակման հետ կապված խնդրով։
2025 թ. փետրվարի 11-ին նա դիմել էր կենսաթոշակ նշանակելու համար, սակայն նրա աշխատանքային ստաժը հաշվարկվել էր ընդամենը 9 տարի, ինչի պատճառով մերժվել էր կենսաթոշակի նշանակումը։ Աշխատանքային ստաժում չէին հաշվարկվել աշխատանքային գրքույկում նշված երեք ժամանակահատվածները։
ԻՊԱՍ-ի փաստաբան Նինա Հակոբյանը ստանձնեց Զարինե Ավանեսյանի շահերի պաշտպանությունը և հարցը ներկայացրեց դատարան։
2026թ. հուլիսի 2-ի վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարեց հայցը՝ պարտավորեցնելով Միասնական սոցիալական ծառայությանը հայցվորի նկատմամբ նշանակել կենսաթոշակ՝ 2025թ. փետրվարի 11-ից և աշխատանքային ստաժում հաշվարկել վիճարկվող ժամանակահատվածները։
Այս գործը կարևոր է նրանով, որ դատարանը պաշտպանել է անձի կենսաթոշակի իրավունքը՝ արձանագրելով, որ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի առկայության պայմաններում արխիվային տվյալների բացակայությունը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ կենսաթոշակի նշանակումը մերժելու համար։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և իրավապաշտպան՝ մեզ համար ևս անհասկանալի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության