ԻՊԱՍ-ը՝ Միջազգային իրավունքի փառատոնին
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում անցկացված Միջազգային իրավունքի փառատոնին, որը կազմակերպել էր Հայաստանի միջազգային իրավունքի միություն ՀԿ-ն։

Փառատոնի ընթացքում ԻՊԱՍ-ի ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանն այցելուներին ու մասնակիցներին ներկայացրեց ԻՊԱՍ-ի գործունեությունը և վարեց պանելային քննարկում՝ «Արդյո՞ք արժե մասնագիտանալ միջազգային իրավունքում» թեմայով։

Իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ելույթ ունեցավ «Ջատագովությունը միջազգային իրավունքում» թեմայով՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության իրական գործնական մարտահրավերներն ու լուծումները։

Մեզ համար կարևոր է ուժեղացնել ապագա իրավաբանների գիտելիքները և փոխանցել մեր փորձը, որը ձևավորվել է Հայաստանի սահմաններից դուրս և սահմանին մոտ՝ իրական դեպքերի հիման վրա։
Շնորհակալություն փառատոնի կազմակերպիչներին համագործակցության և մասնագիտական քննարկումների հարթակ ապահովելու համար։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի