Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում
Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում
Նոյեմբերի 25-ին ԻՊԱՍ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցեց Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքներին նվիրված համաժողովին, որը կայացավ Փարիզի միջազգային համալսարանի Կանադական ուսանողական տանը։
Համաժողովը կազմակերպվել էր Association de Soutien à l’Artsakh և Sciences Po Refugee Help (SPRH) կազմակերպության նախաձեռնությամբ։

Իր ելույթում Աննա Մելիքյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների խախտումները և պատերազմական հանցագործությունները, շրջափակման և բռնի տեղահանման իրավական կողմերը, խախտումների փաստագրման և դրա հիման վրա՝ միջազգային իրավունքի շրջանակում կիրառվող պաշտպանության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն այսօր հրատապ և անպատճառելի խնդիր է։
Ի թիվս այլնի, քննարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և ՄԱԿ միջազգային դատարանի կողմից քննվող միջպետական գանգատների, ինչպես նաև ՄԻԵԴ-ում և ՄԱԿ տարբեր մարմիններում անհատական բողոքներ ներկայացնելու և խաղաղության միտված գործընթացներում խախտված իրավունքների վերականգնման կարևորությունը։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025 թ․ նոյեմբերի 13-ի իր