ՀՀ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական պրակտիկայի ամփոփում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։
Դիտարկվել են պատահականության սկզբունքով ընտրված 26 քաղաքացիական գործով 99 նիստեր, ընդ որում՝ յուրաքանչյուր գործով դիտարկվել է մեկից մինչև 10 նիստ: Դիտարկվել են ինչպես նախնական, այնպես էլ դատաքննության փուլում գտնվող գործեր։
Բացի այդ, ուսումնասիրվել են դիտարկվող 26 գործերով մինչև 2024 թվականի մայիսի 31-ը հրապարակված վերաբերելի դատական ակտերը։
Զեկույցում վեր են հանվել օրենսդրական և գործնական խնդիրներ, որոնց առնչությամբ ներկայացվել են նաև առաջարկություններ:
Սույն զեկույցի պատրաստումը հնարավոր է դարձել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի օժանդակության շնորհիվ՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում:
Զեկույց․ ՀՀ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական պրակտիկայի ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը մասնակցել

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը