Զեկույց․ Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն» զեկույցն ամփոփում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը՝ վեր հանելով դրա արդյունավետության վրա ազդող գործոնները՝ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների բավարարությունը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի ամբողջականությունը։

Զեկույցում ամփոփվել է նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մրցույթների ու պաշտոնի նշանակումների, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացների ուսումնասիրությունն ու մշտադիտարկումը։

Հետազոտությունը ներառում է 2023թ․-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, միաժամանակ հղումներ կատարելով ավելի ուշ ընդունված իրավական ակտերին և իրադարձություններին։

Սույն զեկույցի թողարկումը հնարավոր է դարձել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի օժանդակության շնորհիվ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում:

INTERESTING POSTS