ՀՀ-ում դատախազության բարեփոխումների հայեցակարգ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից մշակվել է ՀՀ-ում Դատախազության բարեփոխումների հայեցակարգ։
Հայեցակարգը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության ներկա իրավիճակն ու խնդիրները, որոնք արտացոլվել են նաև միջազգային կազմակերպությունների գնահատումներում։ Հայեցակարգը ներառում է նաև տարբեր պետություններում դատախազության բարեփոխումների փորձի ուսումնասիրություն՝ ձեռքբերումներն ու ձախողումները, դրանց վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները և առաջարկությունները։
Հայեցակարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազության բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ դատախազության համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների, ինքնակառավարման մարմին ձևավորելու, կադրերի ընտրության և գնահատման քաղաքականության և ընթացակարգերի, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ու ընթացակարգերի փոփոխությունների վերաբերյալ։

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի