Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԿԱՐԾԻՔ. «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

2023 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Նախագիծը վերաբերում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորմանը, առ այն, որ որոշակի փորձառություն ունեցող մասնագետները ազատվում են ՀՀ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից։ Մասնավորապես, օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն ազատվում է արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց, եթե վերջին հինգ տարվա ընթացքում ունի դատավորի, դատախազի, քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոններում կամ փաստաբանական գործունեության առնվազն երեք տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող, մասնագիտական աշխատանքի ստաժ:

Նախագիծն ընդունվել է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ։

Նախագծի առաջարկվող փոփոխություններով՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինվում է առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով։ Ըստ նախագծի հեղինակների՝ նշված ժամանակահատվածն արդեն իսկ բավարար է անհրաժեշտ պրակտիկ մասնագիտական հմտությունների եւ անձնային որակների ձեւավորման համար:

Գտնում ենք, որ նման փոփոխությունը խնդրահարույց է, ունակ չէ լուծել դատախազության համակարգում առկա խնդիրները և, հակառակը, հնարավոր է բացասաբար ազդելու քրեական արդարադատության որակի վրա՝ հետևյալ հիմնավորումներով․

Արդարադատության ակադեմիայում ուսումնառության նպատակն է դատախազի թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումն ու մասնագիտական գիտելիքների ընդլայնումը։

Քննիչի կամ փաստաբանի երկու տարվա աշխատանքային փորձ ունենալը չի կարող թեկնածուին տալ այն բավարար մասնագիտական պաշարը, որն անհրաժեշտ է դատախազի պաշտոնում արդյունավետ աշխատելու համար։ Ավելին, Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունը այն դարբնոցն է, որը ավելի է ուժեղացնում առկա կարողությունները, զինում նոր տեսական գիտելիքներով և պրակտիկ հմտություններով, հակառակ դեպքում,  դատախազական համակարգ մուտք կգործեն կադրեր, ովքեր պատրաստ չեն արդյունավետ կերպով կյանքի կոչել իրենց վրա դրված գործառույթները։

Ակադեմիայում ուսումնառությունը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը, որոնք լավագույնս տիրապետելու համար քրեական ոլորտի մասնագետները պետք է որոշակի վերաբերելի ուսումնառություն անցնեն։

Ավելին, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթի դիտարկումը վեր է հանել մի շարք խնդիրներ։

Մասնավորապես, մտահոգիչ պատկեր է դուրս բերվել դատախազ դառնալու հայտ ներկայացրած թեկնածուների մասնագիտական և անձնային պատրաստվածության առնչությամբ, ինչը վեր է հանում նաև առավել խորքային խնդիրներ։ Խնդիրները կապված են թեկնածուների վերլուծական կարողությունների, խոսքի ու մտքի հստակ և հասկանալի կառուցման ու արտահայտման և փաստարկելու ունակությունների բացակայության հետ։ Նման խնդիր վեր է հանվել նույնիսկ գործող քննիչների պարագայում, ովքեր դիմել են դատախազի պաշտոն ստանալու համար։

Վերը ներկայացված խնդիրը ցույց է տալիս, որ ոչ միայն անհրաժեշտ է պահել և բոլոր թեկնածուների համար պարտադիր դարձնել Արդարադատության ակադեմիաում ուսումնառությունը, այլ խորքային բարեփոխումներ իրականացնել Ակադեմիայում ուսումնառության շրջանակներում։ Օրինակ, քննարկման առարկա կարող է դառնալ ակադեմիայում կրթության ժամանակահատվածի կրճատումը, մեթոդի և առարկաների փոփոխությունը, բայց ոչ դրա բացառումը որևէ կատեգորիայի անձանց համար։

Հաշվի առնելով վերը ներկայացված խնդիրները՝ կոչ են անում Ազգային ժողովին․

  • Չընդունել և շրջանառությունից հանել «Դատախազության մասին» օրենքում առաջարկվող վերոնշյալ փոփոխությունը։

Միևնույն ժամանակ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում համատեղ քննարկման առարկա դարձնել Կազմակերպության վերոնշյալ Ամփոփման մեջ տեղ գտած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները, այդ թվում՝ քննարկան առարկա դարձնել Արդարադատության ակադեմիայում դատախազների թեկնածուների ուսումնառության հետ կապված բարեփոխումների իրականացման հնարավորությունները։

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել