Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Զեկույց․ Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան․ 2022թ․-ին կայացած վարույթներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է 2022 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննված դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթների մշտադիտարկման և Բարձրագույն դատական խորհրդի  որոշումների ուսումնասիրության արդյունքներն ամփոփող զեկույցը՝ նպատակ ունենալով վերհանել դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի օրենսդրական և գործնական խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ։

Հետազոտության շրջանակում մշտադիտարկվել և ուսումնասիրվել են 2022թ․ ընթացքում ԲԴԽ կողմից քննված բոլոր 24 վարույթները։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների մեծամասնությունը՝ 18-ը, ներկայացված է եղել Արդարադատության նախարարի կողմից, 4-ը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, 1-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր ԲԴԽ հանձնախմբի կողմից։

Քննության արդյունքում ԲԴԽ կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են 11 վարույթով, որոնցից 3-ով՝ դատավորների, այդ թվում՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են։ 

Զեկույցն ամբողջությամբ՝ ստորև։

Սույն ուսումնասիրությունն իրականացվել և զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի ինանսավորմամբ։

Զեկույցում տեղ գտած վերլուծությունները, տեսակետները և եզրահանգումները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ:

INTERESTING POSTS