Ալիևը կհամարձակվի՞ մերժել Թրամփին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝
Հունիսի 19-ին Ժնևում մեկնարկել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որին ընդառաջ ՄԱԿ-ի Ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության հարցերով Հատուկ զեկուցողը հրապարակել է թեմատիկ զեկույց:
«Նացիզմի, նացիզմի նոր ձևերի և այլ պրակտիկայի ու անհանդուրժողականության վերաբերյալ» զեկույցում ամփոփվում է ՄԱԿ անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն առ այն, թե տվյալ երկրի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել իր երկրում նացիզմի, նեոնացիզմի և այլ պրակտիկաների հերոսացման դեմ պայքարելու ուղղությամբ, ինչպես նաև ներկայացվում է հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն այս համատեքստում։
Հատուկ զեկուցողն իր վերջին զեկույցում ներառել է Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տրամադրած տեղեկությունները։ Մասնավորապես, զեկույցում ներկայացվել են բազմաթիվ փաստեր, միջազգային դատարանների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների դիքորոշումներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական խտրականության քաղաքականության իրականացումը պետական մակարդակով։
Զեկույցում ներկայացվել են նաև ատելության հիմքով հայերի նկատմամբ հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների պրակտիկան և դրանց համար անպատժելիությունը, ինչը հանգեցնում է էլ ավելի դաժան հանցագործությունների կատարման հայերի նկատմամբ, որոնք հայտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Զեկույցում ներկայացվել են նաև ապացույցներ, որ հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանդիսանում է հանրակրթության բաղկացուցիչ ոչ միայն կրթական դասագրքերում, այլև դպրոցական առօրյայի մաս է կազմում։
Զեկույցում մեջբերվում են Ռասայական խտրականության վերացման ՄԱԿ կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներից, որում Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ատելության խոսքի, ռասայական ատելության և խտրականության հրահրման և խթանման դեմ, այդ թվում՝ համացանցում և սոցիալական հարթակներում, ինչպես նաև իր պաշտոնյաների կողմից էթնիկ հայերի դեմ ատելության խոսքի համար։ Կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել այն հաղորդումների վերաբերյալ, որ Ադրբեջանում դպրոցաան դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և ռասայական ատելություն են հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ։ Ըստ ներկայացված տեղեկատվության, հայերի նկատմամբ ատելությունը դրսևորվում է նաև սպորտում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու վերացման միջոցով։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի