Շաքարային դիաբետ ունեցող անձանց հաշմանդամություն չնշանակելու խնդրով բավարարվել է արդեն 4-րդ հայցը
ՀՀ վարչական դատարանը հերթական անգամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ քաղաքացու հայց է բավարարել, որով պարտավորեցրել է գերատեսչությանը հաշմանդամության 3-րդ խումբ սահմանել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդի նկատմամբ։
Դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, որն օրենսդրորեն երաշխավորել և իրավական պաշտպանության է արժանացրել կենսագործունեության սահմանափակումների հետևանքով սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն ունեցող անձանց իրավունքները:
Դատարանը, ի թիվս այլնի, գտել է, որ առողջության պահպանման և կենսագործունեության սահմանափակումների հաղթահարման համար հայցվորին ցուցվել է օրգանիիզմում գլուկոզան չափել օրական 6 անգամ, որը, Դատարանի գնահատմամբ, հնարավոր է իրականացնել օժանդակ միջոցների օգտագործմամբ:
«Առողջության պահպանման և կենսագործունեության սահմանափակումների հաղթահարումը՝ ինքնասպասարկման ապահովման ունակությունը կարող ապահովվել օժանդակ միջոցների օգտագործմամբ, ինչը հանգեցնում է ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակության սահմանափակման, հետևապես հաշմանդամության խումբ սահմանելու և վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին պահանջը ենթակա է բավարարման», – ասվում է վճռում:
Ավելի վաղ, «Իրավունքներրի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի երկու այլ վստահորդի նույնաբովանդակ հայց էր բավարարվել։

Հունիսի 18-ին Ազգային ժողովը հապշտապ և առանց լիարժեք հանրային քննարկումների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը