Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
ՀՀ վարչական դատարանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ քաղաքացու ևս մեկ հայց է բավարարել, որով պարտավորեցրել է գերատեսչությանը հաշմանդամության 3-րդ խումբ սահմանել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդի նկատմամբ։
Հայցվորն առողջական խնդիրներով պայմանավորված պետական աջակցությամբ բժշկական հսկողության, հատուկ սննդակարգի, դեղորայքի անհրաժեշտություն ունի։ Սակայն նախարարությունը փորձաքննութամբ չի ճանաչել հայցվորի հաշմանդամության կարգը, պատճառաբանությամբ, որ ախտորոշման աննշան խանգարումը չի հանգեցրել կենսագործունեության որևէ տեսակի կամ աստիճակի սահմանափակման, հետևաբար «բացակայել են Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հաշմանդամության սահմանելու հիմքերը»։
Դատարանը, սակայն, գործի քննության ընթացքում պարզել է, որ հայցվորի մոտ իրականում առկա են հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար բավարար հիմքեր:
Գործի շրջանակներում ներկայացված փորձագետի եզրակացությունը, որով սահմանվել է, որ հայցվորի մոտ ախտորոշված հիվանդությունը էապես սահմանափակում է մարդու կենսագործունեությունը տարբեր ոլորտներումքննարկվել է նաև պատասխանողի մասնակցությամբ դատաքննության ժամանակ, և պատասխանողին չի հաջողվել հիմնավոր փաստարկներով կասկածի տակ դնել փորձագետի հետևությունները: Պատասխանող կողմն ընդունել է փորձագետի նշած բոլոր խանգարումների առկայությունը, միայն թե, ըստ պատասխանողի, դրանք չեն հանգեցնում սոցիալական այնպիսի սահմանափակումների, որոնք հիմք են հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու համար:
«Դատարանի համար ընդունելի չէ նաև պատասխանողի այն մոտեցումը, որ այս սահմանափակումները փաստացի պետք է հայցվորի կյանքում ի հայտ գան, որպեզի նրան հաշմանդամություն սահմանելու հիմքը առաջանա (օրինակ, պատասխանողը պնդում է, որ աշխատանքային սահմանափակումը կարող է հաշվի առնվել, եթե հայցվորն անցնի աշխատանքի և փաստացի չկարողանա լիարժեք կատարել իր պարտականությունները): Դատարանը գտնում է, որ հաշմանդամություն սահմանելու նպատակը տրամագծորեն հակառակի մեջ է. պետությունը սոցիալական օժանդակության միջոցով փորձում է նվազեցնել հիվանդության հետևանքով առաջացած խնդիրները: Իսկ պատասխանողի առաջ քաշած թեզով շարժվելու դեպքում պետությունը ոչ միայն օժանդակած չի լինի ծանր հիվանդություն ունեցող մարդկանց, այլև միայնակ թողած կլինի իրենց խնդիրների առջև՝ առաջարկելով սոցիալական աջակցություն այն ժամանակ, երբ դա այլևս պետքական չլինի ․․․», – ասվում է վճռում։
Վճիռն ամբողջությամբ՝ այստեղ։
Կարդացեք նաև՝ «ԱՍՀ նախարարությունը Վարչական դատարանի վճռով պարտավորեցվել է սահմանել հաշմանդամության խումբ անձի նկատմամբ»։
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և