Քաղաքականության համառոտագիր․Աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատման իրավական խնդիրները
Սույն քաղաքականության փաստաթուղթը կամ առաջարկությունները հիմնված են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների վրա: Մասնավորապես 2021 թվականին Կազմակերպության կողմից իրականացվել է աշխատանքային հարաբերություններին վերաբերող վարչական եւ քաղաքացիական դատական գործերի մշտադիտարկում։
Մշտադիտարկման շրջանակներում դիտարկվել է աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ 496 գործ, որոնցով կայացվել է վճիռ (384 քաղաքացիական եւ 112 վարչական գործեր), ինչպես նաեւ 123 կարճման մասին որոշում։ Դիտարկված 384 քաղաքացիական գործերից 94-ով աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է կարգապահական պատասխանատվության ենթարկվելու արդյունքում։ Ընդ որում՝ 94 հայցից բավարարվել է 62-ը (66%)։
Դիտարկված գործերով արձանագրվել է համատարած խնդիր՝ վստահությունը կորցնելու հիմքով անձանց աշխատանքից ազատելիս վերաբերելի իրավակարգավորումների մեկնաբանման եւ կիրառման մասով։
Սույն համառոտագիրը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի (Ծրագրի) շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և