Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ նախագահը՝ ԲԴԽ-ի մասին․ Գաղտնիության քողի տակ գործող պետական մարմինները կարող են չարաշահել իրենց լիազորությունները

Հոկտեմբերի 18-ին կայացել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի ստեղծմանը նվիրված միջոցառումը, որի  ընթացքում կոալիցիայի հիմնադիր կազմակերպություններից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ տնօրեն Արաքս Մելքոնյանը անդրադարձել է  արդարադատության ոլորտի մի շարք խնդիրների, ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացված՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մշտադիտարկման արդյունքները։ 

Ա․ Մելքոնյանն ափսոսանք է հայտնել, որ քաղաքական իշխանությունը դատաիրավական համակարգում համընդհանուր վեթինգ իրականացնելու «պատսրատվածությունն ու  քաղաքական կամք չդրսևորեց»։ 

«Որդեգրվեց, այսպես ասած, սոֆթ վեթինգը, որը դատավորների կարգապահական պատասխանատվության և բարեվարքության գնահատման շրջանակում պետք է իրականացվեր։ Մեր նախաձեռնությունն ուղղված էր այս երկու գործընթացները մշտադիտարկելուն և խնդիրները վերհանելուն», – ասել է Ա․ Մելքոնյանը։ 

ԻՊԱՍ նախագահն այս համատեքստում, ի թիվս արձանագրված բազմաթիվ խնդիրների, առանձնացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների ընտրության գործընթացների ոչ թափանցիկ ու ոչ հաշվետու բնույթը։  

«Դատավորների ընտրության քվեարկությունն իրականացվում է փակ դռների հետևում, և ԲԴԽ-ն որևէ թեկնածուի ընտրության համատեքստում հիմնավորում չի ներկայացնում՝ այդ թվում նաև, հրապարակային, որպեսզի հանրությունն իմանա՝ արդյո՞ք 10 անձից ամենաարժանավորներն ընտրվեցին դատավորի թեկնածուների պաշտոնում», – ասել է Ա․ Մելքոնյանը։ 

Նա հավելել է, որ ԲԴԽ-ն հաշվի չի առնում նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության գնահատման խորհրդատվական եզրակցությունը, որն անձնական տվյալների պաշտպանության քողի ներքո հրապարակային չէ։ 

Ա․ Մելքոնյանն առանձնացրել է նաև ԲԴԽ-ի կողմից Վերաքննիչ դատարանի դատավորների նշանակումները։ 

«Քաղհասարակության ներկայացուցիչները չեն կարողանում առաջխաղացման այս գործընթացը  դիտարկել, և այս դեպքում ևս որևէ հիմնավորում ԲԴԽ–ի կողմից չի լինում, թե ինչու կոնկրետ անձինք դատական առաջխաղացման արժանացան», – ասել է ԻՊԱՍ նախագահը։

Անդրադառնալով կարգապահական պատասխանտվության ենթարկելու գործընթացներում առկա խնդիրներին՝   Մելքոնյանը ընդգծել է, որ դրանք դարձյալ համընդհանուր վեթինգ չիրականացնելու հետևանք են։ 

«Դատավորների դեմ կարգապահական վարույթների հարուցման փուլը ևս հրապարակային չէ։ Հաշվի առնելով դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնման պահանջը մեր երկրում, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այս գործընթացը ևս հրապարակային դարձնել», – ասել է Ա․ Մելքոնյանը։ 

Ամփոփելով խոսքը, նա նշել է, որ վտանգը մեծ է, որ  գաղտնիության քողի տակ գործող պետական մարմինները կարող են չարաշահել իրենց լիազորությունները։ 

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի հիմնադիրներն են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության Հիմնադրամն ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։ 

Նախաձեռնության նպատակն է իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեղ ջատագովություն՝ հիմնվելով քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող եւ իրականացվելիք համապարփակ մշտադիտարկումների վրա։

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել