ԻՊԱՍ հերթական դասընթացում ՊԵԿ աշխատակիցները զարգացրին իրենց գիտելիքները մարդու իրավունքների վերաբերյալ 

Նոյեմբերի 23-24-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ նախաձեռնությամբ անցկացվել է «Մարդու հիմնական իրավունքները վարչարարության և վարչական արդարադատության շրջանակներում» խորագրով դասընթացը, որին մասնակցել են ՊԵԿ տասնյակ աշխատակիցներ։ Այս խորագրով դասընթացները շարունակական են և նպատակ են հետապնդում կարողությունների զարգացման միջոցով նպաստել պետական  մարմինների հանրային կառավարման որակի բարելավմանը:  Դասընթացը վարել է մարդու իրավունքների և վարչական արդարադատության փորձագետ, փաստաբան […]