Իրավաբան-հետազոտող
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ կողմից ուսումնասիրության է ենթարկել կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում ներպետական դատարանների կողմից խափանման միջոցների կիրառման պրակտիկան, կալանավորման կիրառման հիմքերն ու հիմնավորումները, համավարակի և դրա առաջացրած ռիսկերի գնահատումը և դերը անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցի որոշման հարցում:
Հատուկ մշակված հարցաշարերի միջոցով ուսումնասիրվել են ամբաստանյալի նկատմամբ կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու հարցի վերաբերյալ որոշում պարունակող 129 գործ 149 անձի վերաբերյալ։
Ելնելով նրանից, որ մինչդատական վարույթի ընթացքում նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներից և մեղադրյալի կալանավորման առնչությամբ կայացված որոշումների ոչ հրապարակային բնույթից՝ ուսումնասիրության են ենթարկվել 2020թ. մարտի 16-ից մինչև հունիսի 30-ը ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից քրեական գործերի դատական քննության ընթացքում կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունների քննության վերաբերյալ կայացված հանրորեն հասանելի որոշումները:
Ուսումնասիրված 149 ամբաստանյալների վերաբերյալ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու միջնորդություններից 91-ը (61%) մերժվել են, իսկ 58-ը՝ (39 %) բավարարվել:
Հետազոտությունն ամփոփվում է արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններով:
Հետազոտությունը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ԿՈՎԻԴ-19 հիվանդության համավարակի պայմաններում ազատությունից զրկելու պրակտիկայի ուսումնասիրություն և մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման օժանդակություն» ծրագրի շրջանակներում, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
ՀՀ կառավարության 12 հոկտեմբերի 2023 թվականին ընդունած «2023 թվականի սեպտեմբերի
2023 թվականից ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված