Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Այլընտրանքային զեկույց ուղղված Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին

Սույն հաշվետվությունը ներկայացվել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության կողմից՝ Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի կողմից 102-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պարբերական զեկույցի վերանայմանն ընդառաջ։  

Հաշվետվությունը ներկայացնում է էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից որդեգրած ռասսայական խտրականության և էթնիկական ատելության քաղաքականությունը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանն արժանացած և վերջիններիս կողմից որպես մտահոգիչ դիտարկված, ներառյալ նաև Կոմիտեի կողմից, ատելության քաղաքականությունը ոչ միայն պահպանվում է մինչ օրս, այլ նաև մասնավորապես սաստկացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված հակամարտության համատեքստում։  

Հաշվետվությունը ներկայացնում է էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից որդեգրած ռասսայական խտրականությունը և էթնիկական ատելության քաղաքականությունը, ինչը մատնանշում է, որ Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի 2016 թվականի Եզրափակիչ դիտարկումների մեջ բարձրաձայնած խնդիրները չեն վերացվել Ադրբեջանի կողմից և որ համապատասխան հանձնարարականները չեն իրականացվել, ինչի արդյունքում Ադրբեջանում հայատյացությունը ավելի խորքային և դաժան դրսևորումներ է ստացել։

Այլընտրանքային զեկույց ուղղված Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին

INTERESTING POSTS