Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված գործողությունները

2020 թ. փետրվարի 17-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր էդվարդ Նահապետյանի) վճիռ է կայացրել՝ բավարարելով Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության` ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Լևոն Բարսեղյանի շահերը դատարանում ներկայացրել են Հայկուհի Հարությունյանը և Նինա Հակոբյանը:

Ոստիկանությանգործողությունները.

2016թ. հուլիսի 17-ին Երևան մեկնելու ճանապարհին Լևոն Բարսեղյանի մեքենան կանգնեցվել է Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից՝ մեքենայի մեջ ապօրինի զենք, զինամթերք կրելու և պահելու կամ օժանդակելու դրանց պահելու կասկածանքով: Վերջինս իր մեքենայով բերման է ենթարկվել Ոստիկանության Կումայրի բաժին, նույն օրը, ժամը 10:29-ից մինչև  14:10-ն սահմանափակվել է Լ. Բարսեղյանի ազատ տեղաշարժի իրավունքը, որի ընթացքում նրան չի տրամադրվել իրավական օգնություն և իր իրավունքներից օգտվելու հնարավորություն:

Քրեական վարույթի ընթացքը.

Վերը նշված փաստերով 2016թ.-ին  Լևոն Բարսեղյանի ներկայացուցիչների կողմից  հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է: ՀՔԾ որոշումը բողոքարկվել է վերադասության, այնուհետև դատական կարգով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Վերաքննիչ դատարանը մերժել են ներկայացված բողոքը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բողոքը վերադարձնելու վերաբերյալ:

Վարչական վարույթի ընթացքը և Վարչական դատարանի կողմից վճռով հաստատված իրավունքների խախտումները.

2018թ. փետրվարի 15-ին Լ. Բարսեղյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, 2016թ. հուլիսի 17-ին կատարված ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հիմքով: Ներկայացուցիչները որպես հայցի հիմնավորումներ թե՛ հայցադիմումում, թե՛ գործի դատական քննության ժամանակ հիմնավորվել են  հայցվորի ազատ տեղաշարժվելու և անձի ազատությունը սահմանափակելու, ազատությունից զրկված անձի իրավունքներն ու երաշխիքների, կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտումը Ոստիկանության գործողությունների արդյունքում: Հատուկ ուշադրություն է հրավիրվել զննության օրինականության և օպերատիվ տվյալների գաղտնիության խնդիրներին։

Դատարանը վճռով հաստատել է հայցվորի ազատ տեղաշարժվելու, կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության) նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտումները։

Մասնավորապես Դատարանը հաստատված է համարել, որ 2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 10:29-ից մինչև ժամը 14:10-ը սույն գործով հայցվոր Լևոն Բարսեղյանը զրկված է եղել ազատությունից, այնուամենայնիվ, նրան իրավական օգնություն չի տրամադրվել և իր իրավունքներից օգտվելու հնարավորություն չի ընձեռնվել:

Ինչ վերաբերում է հայցվորի՝ խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտմանը, Դատարանը հաստատել է Լ. Բարսեղյանի ներկայացուցիչների փաստարկներն առ այն, որ ոստիկանների կողմից իրականացված գործողություններում առկա է եղել տարբերակված մոտեցում Երևան ընթացող այլ վարորդների և հայցվորի միջև, ինչը դրսևորվել է նրանով, որ «հենց հայցվորին» արգելվել է մեքենայով տեղաշարժվել Երևան, ինչի կապակցությամբ որևէ ողջամիտ հիմնավորում կամ իրավաչափ նպատակ չի տրվել, ինչպես նաև չի ներկայացվել մեքենան կանգնեցնելու և տեղափոխելու պատճառները:

Դատարանի գնահատմամբ սույն գործով պաշտոնատար անձանց` ոստիկանների գործողությունները սահմանված չեն եղել օրենքով, հետևաբար դրանք ոչ իրավաչափ են:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել