
ՄԻԵԴ-ը արձանագրել է Հայաստանի կողմից անձի ազատության իրավունքի խախտում «Սելիմյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր
2020թ. մարտի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման համակարգի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հանրային կառավարման և վարչական արդարադատության ոլորտների բարեփոխումներին:
Նշված ծրագիրը 2019 թվականին ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացրած նմանատիպ նախաձեռնության շարունակությունն է, որն առաջին ծրագիրն էր Հայաստանում՝ միաժամանակ թիրախավորելով հանրային կառավարման համակարգն ու վարչական արդարադատության ոլորտը: Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում վարչական ակտերի դատական վերանայման միջոցով հանրային կառավարման արդյունավետությունը համակողմանիորեն գնահատելուն։
Ծրագիրը իրականացվելու է Հայաստանի վարչական դատարաններում դատական նիստերի մշտադիտարկման, վարչական մարմիններին և վարչական արդարադատությանն առնչվող քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության և աջակցության տրամադրման, ինչպես նաև հանրային կառավարման և վարչական արդարադատության ոլորտներում շարունակական բարեփոխումներին աջակցելու և ջատագովելու միջոցով:
Դրամաշնորհի ընդհանուր արժեք 101,000 $
Ծրագրի ժամանակաշրջան 1 մարտի 2020թ. – 28 փետրվարի 2021թ.
Շնորհատու կազմակերպություն ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամ (NED)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր

Ապրիլի 16-ին Երևանում ներկայացվեցին «Փաստաբանական ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության

Ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ

2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացել է «Ուղիներ դեպի արդարադատություն․