Զեկույց «ՀՀ-ում դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեությունը որպես դատական իշխանության անկախության երաշխիք»
Զեկույցը պատրաստվել է 2019թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության աջակցությամբ:
Իրականացված հետազոտության նպատակն է ներկայացնել ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմնի ձևավորման, լիազորությունների, գործունեության իրավական և գործնական համապատասխանությունը ինչպես ՀՀ սահմանադրությանը, այնպես էլ ոլորտին առնչվող միջազգային չափանիշներին, վեր հանել օրենսդրական և պրակտիկ խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են հետևյալ մեթոդները.
Փաստաթղթերի վերլուծություն. իրականացվել է դատական խորհուրդների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների մարմինների՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականներով, Վենետիկի հանձնաժողովի կարծիքներով և զեկույցներով, Եվրոպական դատավորների խորհրդակցական խորհրդի կարծիքներով, ԵԱՀԿ շրջանակներում ընդունված հանձնարարականներով և միջազգային այլ մարմինների փաստաթղթերով դատական խորհուրդներին վերաբերող սկզբունքների ու չափանիշների ուսումնասիրություն: Վերլուծվել են ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ դատական օրենսգիրք սահմաանադրական օրենքով նախատեսված կարգավորումները և ՀՀ բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները վերոգրյալ սկզբունքներին ու չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից: Իրականացվել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գործունեության և 2018 թվականի ընթացքում ընդունված որոշումների ուսումնասիրություն:
Փորձագիտական հարցազրույցներ. Փորձագետների հետ քննարկվել են ՀՀ բարձրագույն դատական խորհրդի լիազորություններին ու գործունեությանը վերաբերող օրենսդրական ու պրակտիկ խնդիրները, դրանց հնարավոր լուծումներին վերաբերող առաջարկությունները:

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և