Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Սեմինար «Անվտանգության ոլորտի կառավարումն ու վերահսկողությունը խորհրդարանի դերը» թեմայով

2019թ. մայիսի 13-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Անվտանգության ոլորտի կառավարումն ու վերահսկողությունը խորհրդարանի դերը» թեմայով սեմինար, որը կազմակերպվել էր Զինված ուժերում ժողովրդավարական վերհսկողության Ժնևի կենտրոնի կողմից (DCAF):

Հանդիպմանը  իրենց մասնակցությունն են ունեցել  ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամներ,  միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Նա հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կողմից իրականացված գործունեությունը՝ ուղղված անվտանգության գործունեության վերահսկողությանը:

Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից դեռևս 2000թ.-ից անվտանգության ոլորտում վերահսկողություն կատարելու նպատակով իրականացվել է մարդու իրավունքների բացահայտված խախտումների հավաքագրում, փաստաթղթավորում, մոնիթորինգ:

Ըստ նրա՝ սկզբնական փուլում խախտումները կրել են հատային բնույթ, այնուհետև դրանք դարձել են մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ամենօրյա գործունեության մի մասը, և խախտումների փաստաթղթավորումը դարձել է նրանց  հիմնական խնդիրներից մեկը:

Այդ ժամականակահատվածում կազմակերպությունները իրենց վրա վերցրել մեծ բեռ և ռիսկայնություն՝ խոսելու տեղի ունեցող խախտումների մասին:

Արդեն 2008թ.-ին այդ խախտումների արձանագրումը ստացել է ավելի համակարգված բնույթ, և կազմակերպությունները սկսել են համակարգված մոնիթորինգ իրականացնել մի քանի գործընթացների նկատմամբ՝ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, զորակոչի գործընթացի նկատմամբ խախտումների, ամբողջ գործընթացում տեղի ունեցած խախտումների նախաքննության նկատմամբ:

Հայկուհի Հարությունյանը արժևորել է իրականացված մոնիթորիգների արդյունքում տեղի ունեցած քրեական օրենսգրքի, զինվորական հանցագործությունների վերաբերյալ հոդվածների փոփոխությունները:

Նրա տեղեկացմամբ՝ դեռևս 2013թ.-ին  կազմակերպությունը իրականացրել է ՀՀ զինված ուժերում կարգապահական և քրեա­կան պատասխանատվության խնդիրների ուսումնասիրություն, որի հիմնական նպատակն է եղել  ուսումնասիրել զինված ուժերում կարգապահական և քրեական պատասխանատվության միջոցներին առնչվող խնդիրները: Մոնիթորինգի արդյունքում պատրաստվել է զեկույց, որը դեռևս շարունակում է արդիական մնալ:

Արձանագրվել է նաև փոփուխություն զինված ուժերում կարգապահական խախտումների ուղղությամբ գործող  օրենսդրության ում:

Արժեքավորվել է նաև այն հանգամանքը , թե ինչպես է պաշտպանության նախարարության կողմից փորձ կատարվել  ներքին ընթացակարգերի միջոցով շտկելու այն բացերը, որոնք հիմք են հանդիսացել մարդու իրավունքների խախտումների համար:

Պաշտպանության նախարարության կամ պետության կողմից այդ խախտումների կանխարգելման  ուղղությամբ աշխատանքների մասին վկայել է նաև  նախարարությանը կից հասարակական խորհուրդ ձևավորելու հանգամանքը:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվել են աշխատանքներ զորակոչի հետ կապված իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով կազմակերպության կողմից Հայաստանում առաջին անգամ մշակվել և մարդու իրավունքների դասընթացներ են իրականացվել զինված ուժերի սպայական և հրամանատարական անձնակազմի, ինչպես նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար:

2013թ.-ից սկսած՝ Կազմակերպության կողմից մշակվել և ներկայացվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ դասընթացի  ծրագիրը, որը ներառել է ռազմական հաստատությունների ուսանողների, ավագ և կրտսեր հրամանատարների, խաղաղապահների, զինվորական գործերով զբաղվող քննչական մարմինների, ներկայացվել են նաև զինվորական անձնակազմի անդամների պարտականությունները:

Կազմակերպության կողմից մշակվել և 2015 թվականից ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան և ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում ներդրվել է «Մարդու իրավունքներ» առարկայական ծրագիրը, վերապատրաստվել են համապատասխան մասնագետներ:

Հ. Հարությունյանը կարևորվել է նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությունը և դերը անվտանգության ոլորտին առնչվող օրենսդրական և քաղաքական փաստաթղթերի մշակման և իրականացման  նկատմամբ վերահսկողության գործընթացում:

Հ. Հարությունյանը ընդգծել է, որ 2014-2016թթ մարդու իրավունքների ռազմավարությունից բխող  գործողությունների ծրագրում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարի վերաբերյալ կոնկրետ  գործողությունների ներդրումը ևս իրականացվել է գործող հասարակական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ:

Հ. Հարությունյանի տեղեկացմամբ անվտանգության ոլորտում քաղաքացիական հասարակության ծավալած գործունեությունը մշտապես ուղեկցվել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ խիստ քննադատական  որակումներով:

Նրա կարծիքով առկա է մոտեցումների փոփոխման անհրաժեշտություն ոչ միայն պետական ինստիտուների, այլ  ավելի լայն հասարակական եկխոսության միջոցով:

Ակնկալում ենք, որ զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության  և անվտանգության այլ ինստիտուտների բարեփոխումների ուղղությամբ հասարակական կազմակերպությունների  մասնակցությունը կկրի համակարգված և արդյունավետ երկխոսության բնույթ:

2019թ.-ի մայիսից սկսած՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը /DCAF/ իրականացնում է ծրագիր` ուղղված Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործունեությանը:

Հայաստանում ծրագրի իրականացման գործընկեր կազմակերպություն հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն:

Կազմակերպությունը վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացնելու է անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության մոնիթորինգ:

INTERESTING POSTS