
Վերաքննիչ վարչական դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին ԻՊԱՍ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը
2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին
2019թ.-ի մայիսից սկսած՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը /DCAF/ իրականացնում է ծրագիր` ուղղված Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործունեությանը:
Հայաստանում ծրագրի իրականացման գործընկեր կազմակերպություն հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն:
Կազմակերպությունը վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացնելու է անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության մոնիթորինգ:
Ծրագրի նպատակներից են.
Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ Ազգային ժողովում անվտանգության ոլորտի համար պատասխանատու մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության խնդիրներ, թե ինչպես կարող են քաղաքացիական հասարակության կազմակերպություններն աջակցել խորհրդարանի նկատմամբ անվտանգության ոլորտի վերահսկողությանը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը խթանում է անվտանգության ոլորտի լավ կառավարումը և բարեփոխումը: Կենտրոնը իրականացնում է լավագույն փորձերի վրա հիմնված ուսումնասիրություններ, խթանում է համապատասխան նորմերի զարգացումը տեղական և միջազգային մակարդակներում, տրամադրում է այդ ոլորտի քաղաքականությունների վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև իրականացնում է խորհրդատվական և աջակցության ծրագրեր:
2003 թվականից սկսած՝ ԶՈՒԺՎ Հայաստանում է աջակցում է ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին անվտանգության ոլորտի զարգացման ու բարեփոխումների գործընթացում՝ կարողությունների զարգացման ծրագրերի և խորհրդատվական աջակցության միջոցով:

2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին

07.04.2026թ․ Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է

Դավիթ Մինասյանի կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց