Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Տեղի ունեցավ շնորհանդես-քննարկում «Մարդու իրավունքների բյուջետավորումը» ՀՀ քրեակատարողական հիմնարկներում թեմայով

2016թ.-ի մարտի 16-ին  տեղի ունեցավ «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի  ներկայացում- քննարկումը:

Զեկույցը կազմվել է ԻՊԱՍ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի և կազմակերպության հետազոտող, վերլուծաբան Հայկ Թադևոսյանի կողմից:

Քննարկմանը մասնակցել են իրավասու պետական մարմինների,  դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Որպես բանախոսներ հանդես եկան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը և ՀԿ վերլուծաբան-հետազոտող Հայկ Թադևոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության գնումների գործընթացի կարգավորման վարչության և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Դադիվանյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական  վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Միրզոյանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը:

Բացման խոսքում Հայկուհի Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրության ընթացքում օգտագործվել են միջազգային այն ստանդարտները, որոնք կան և գործում են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը ամբողջ ծավալով  ապահովելու համար, ինչպես նաև ներպետական օրենսդրությունը:

«Սույն հանդիպումը նպատակ է հետապնդում վերհանված խնդիրների վերաբերյալ համատեղ լուծումներ գտնելը և այդ խնդիրները հետագայում բացառելը»,-նշել է Հայկուհի Հարությունյանը:

ՀԿ վերլուծաբան, հետազոտող Հայկ Թադևոսյանը ներկայացրեց զեկույցում վերհանված խնդիրները, որոնք վերաբերվում են ապրանքատեսակների և դրանց տնօրինման գործընթացին:

Նա նշեց, որ սննդի, հանդերձանքի, տրամադրվող դեղորայքի և  բժշկակական օգնության համար պետական բյուջեից սահմանված ֆինանսավորման չափի և կարիքների գնահատում տեղի չի ունենում:

Անհամապատասխանելիություններ են եղել  2015 թվականի ընթացքում իրականացված գնումների վերաբերյալ ներկայացված հաշվետվություններում: Գնումների տվյալների հանրագումարի և առանձին ապրանքատեսակների քանակների մասով արձանգրվել են պակասորդներ կամ ավելցուկներ: Ավելին, նույն ապրանքատեսակները  ՔԿՎ-ը տարվա տարբեր ժամանակահատվածներում ձեռք է բերել տարբեր գներով։

Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով գործող ստանդարտները համեմատվել են  կատարված բյուջետային հատկացումների հետ: Պարզ է դարձել, որ հատկացվող միջոցների տնօրինման նկատմամբ կա անբարեխիղճ վերաբերմունք, և գնումների կազմակերպման գործընթացն իրականացվում է անարդյունավետ:

Մեկ ընկերությունը հաղթող է ճանաչվել ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով հայտարարված բոլոր մրցույթներում, որոնց նկատմամբ սակայն որակական վերահսկողություն չի իրականացվել:

Ազատազրկված անձանց համար տրամադրվող  նախատեսված չափաբաժինը չի համընկել փաստացի ձեռքբերված չափաբաժինների հետ:

Քրեակատարողական վարչության պատվերով 2015 թվականի դեկտեմբեր ամսին իրականացվել է 3 սննդամթերքի մրցույթ։ Երեք պայմանագրերն էլ կնքվել են 2015 թվականի դեկտեմբերի 28-ին  ամսաթվով և կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ը:

2014 թվականի պետական բյուջեի հատկացումներով քրեակատարողական հիմնարկի պահպանման ծախսերի շրջանակում ֆինանսական միջոցներ են հատկացվել միայն խնձոր ձեռք բերելու համար, այն էլ յուրաքանչյուր ազատազրկվածի համար օրական մոտ 7 գրամ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներկայացուցիչները կարևորել են կազմակերպության կողմից իրականացված աշխատանքը, սակայն  նշել են, որ կազմակերպության կողմից ներկայացված ոչ բոլոր փաստերն են իրենց համար ընդունելի:

Հայաստանի Ֆինանսների նախարարության՝ խնդրով իրավասու բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Դադիվանյանն էլ որոշ խնդիրների արձանագրումը չհամադրելու արդյունք է համարել:

Տեղեկացնենք, որ քննարկումը իրականացվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի աջակցությամբ:

Մամուլի անդրադարձը.

1.http://www.tert.am/am/news/2016/03/16/haykuhi-harutyunyan/1964276

2. http://newsroyal.com/view_post.php?id=89666

3.http://www.panorama.am/am/news/2016/03/16/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB-%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1545784

4.http://www.panorama.am/am/news/2016/03/16/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/1545862

5.http://www.panorama.am/am/news/2016/03/16/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB-%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1545784

6.http://mamul.am/am/video/26551937/%D6%84%D5%AF%D5%B0-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A6%D6%80%D5%AF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AD%D5%A1%D5%AD%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6

7.http://www.a1plus.am/1441192.html

8.https://www.youtube.com/watch?v=YOCFQ_klW6I

9.http://www.armradio.am/hy/2016/03/16/%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D6%84%D5%AF%D5%B0-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BB/

post

https://prwb.am/2016/03/16/a-presentation-discussion-on-budgeting-human-rights-in-penitentiary-institutions-armenian-was-organized/

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում,