Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է կազմակերպության կողմից քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով կազմված բողոքը
2019 թվականի ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանի կողմից կազմված վերաքննիչ բողոքը: Քաղաքացու շահերի պաշտպանության նպատակով 2018 թվականի օգոստոսի 23-ին դիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, որով խնդրել է հաստատել անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու […]
Տեղի ունեցավ շնորհանդես-քննարկում «Մարդու իրավունքների բյուջետավորումը» ՀՀ քրեակատարողական հիմնարկներում թեմայով
2016թ.-ի մարտի 16-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի ներկայացում- քննարկումը: Զեկույցը կազմվել է ԻՊԱՍ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի և կազմակերպության հետազոտող, վերլուծաբան Հայկ Թադևոսյանի կողմից: Քննարկմանը մասնակցել են իրավասու պետական մարմինների, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Որպես բանախոսներ հանդես եկան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը և ՀԿ […]