Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
2019թ. ապրիլի 5-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովում կայացած «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումեր» թեմայով հանդիպման ընթացքում:
Ստորև ներկայացնում ենք Նինա Հակոբյանի ելույթը ամբողջությամբ.
2015 թվականին ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումերի շրջանակներում մասնակից պետությունների հանձնարարականներում, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետությանն առաջարկվել է.
Հիմնվելով մեր հետևողական գործունեության արդյունքների վրա՝ գտնում ենք, որ Պետությունը չի ձեռնարկել բավարար քայլեր՝ արդյունավետորեն կատարելու իրեն տրված հանձնարարականների կատարումը՝ առնվազն խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության, դրանց հետագա կանխման, խաղաղ հավաքների անցկացման ազատության իրավունքների ուղղությամբ:
Մասնավորապես՝ 2015թ. հունիսի 23-ին Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաների, 2016 թվականի հուլիսի 17-30 տեղի ունեցած հավաքների ու երթերի, 2018 թվականի ապրիլի 13-23-ն անցկացված հավաքների ընթացքում տեղի են ունեցել խաղաղ հավաքների անցկացման իրավունքի լայնամասշտաբ խախտումներ՝ ոստիկանության կողմից անհիմն բերման ենթարկելու, անմարդկային վերաբերմունքի ու բռնության ենթարկելու, հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ոստիկանության բաժիններում ընթացակարգային երաշխիքներ չտրամադրելու եղանակներով: Մեր Կազմակերպությունը գործընկեր փաստաբանների և կազմակերպությունների հետ մասսայական և աննախադեպ այդ խախտումների ընթացքում իրավականացրել է բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանություն։
Արձանագրվել են մարդու իրավունքների մասսաական խախտումների հետևյալ դեպքերը․
Այս զանգվածային խախտումներին համապատասխան իրավական, իսկ հեղափոխությունից հետո՝ քաղաքական գնահատական չի տրվել։
Ավելին՝ 2015 և 2016 թվականներին կայացած ոստիկանության գործողությունների օրինականության վերաբերյալ քրեական գործերը կասեցվել են։
Քրեական գործերը կասեցվել են որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով։
Մինչդեռ.
Փաստորեն, ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները կրել են համակարգային բնույթ, որի պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
Գտնում ենք, որ այս խնդիրը ոչ միայն իրավական, այլ քաղաքական գնահատականի և օրակարգի հարց պետք է դառնա, ուստի առաջարկում ենք.
Այսպիսով, պետական իշխանությունը, ճանաչելով այս իրավունքների խախտումները և փոխհատուցելով քաղաքացիների կրած վնասները, կձևավորի վստահություն, կամրագրվի, որ նմանատիպ խախտումների և ոստիկանության ծառայակիցների անպատժելիության նկատմամբ պետությունը և հասարակությունը անհանդուրժող են և պահանջատեր, և որ ամենակարևորն է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, պետությունը իրապես կստանձնի քաղաքացիների իրավունքների երաշխավորի դերը:
post
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի