Հետազոտություն «Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀ ում դատական իշխանության անկախության հաստատման վրա»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից իրականացվել է ՀՀ-ում 1995-2018թթ-ին իրականացված դատական և իրավական ծրագրերի ուսումնասիրություն: Վերջինիս նպատակն է՝ ամփոփել և ներկայացնել ՀՀ-ում իրականացված դատական և իրավական բարեփոխումներն ու արդյունքները, բարեփոխումների շրջանակներում կատարված գործողությունները դատական իշխանության անկախության համատեքստում։
Իրականացված հետազոտության շրջանակներում որպես հետազոտական խնդիր առանձնացվել են դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեությանն ուղղված գործողությունները։ Վերջինիս շրջանակներում որպես հետազոտական հարցեր են դիտարկվել դատավորների կարգապահական պատասխանատվության, առաջխաղացման, դատավորների նշանակման հիմնահարցերը:
Հետազոտությունը հնարավոր է եղել իրականացնել ԲՀՀ քաղաքականության կրթաթոշակների ծրագրի շնորհիվ:

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական

Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացու մահվան վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ

Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ

Կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճի վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն