ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
ՄԻԵԴ-ի Մեծ Պալատն օրերս կարևոր որոշում է հրապարակել; Գործը վերաբերում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշ հիմնահարցերի: Armdaily.am-ի զրուցակիցն է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
– Հասմիկ, մանրամասնեք խնդրեմ, ի՞նչ որոշում է հրապարակել ՄԻԵԴ Մեծ Պալատը և ինչ նշանակություն ունի այն։
-2018 թվականի նոյեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը կարևոր որոշում է կայացրել Պորտուգալիայի դեմ: Գործը վերաբերում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմնահարցերին: Որոշմամբ դատարանը խախտում է ճանաչել Կոնվենցիայի 6.1 հոդվածի ներքո, այն է՝ արդար դատաքննության իրավունք: Դատարանը խախտումը հիմնավորվել է նրանով, որ չի եղել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը դատական վերանայման առարկա դարձնելու բավարար միջոց և չեն եղել հրապարակային լսումներ:
–Ընդհանրապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՄԻԵԴ–ում ինչ որոշումներ են եղել։
-Այս հարցի շուրջ Հայաստանի դեմ ունենք դեռևս մեկ կարևոր գործ՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի: Այս գործով դիմումատուն դեռևս 2004թ.-ին հեռացվել է Գեղարքունիքի մարզ իդատարանում դատավորի պաշտոնից, ապա դիմել դատարան` նշելով, որ իրեն ապօրինաբար են հեռացրել աշխատանքից: Նրա հայցը, սակայն, մերժվել էր: ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ խախտվել էր դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը: Այդ վճռով անդրադարձ է կատարվել այն ժամանակ գոյություն ունեցող Արդարադատության խորհրդի՝ անկախ ու անկողմնակալ ատյան համարվելու հարցին: Դատարանն էական է համարել, որ այն ժամանակ, երբ դիմումատուի գործն ուսումնասիրվել է Արդարադատության խորհրդի կողմից, և այն նախագահել են գործադիր իշխանության ներկայացուցիչները։ Համապատասխանաբար, ուսումնասիրվող ժամանակահատվածում Արդարադատության խորհուրդն առկա կազմով չէր կարող դիտարկվել անկախ և անկողմնակալ դատարան, որը կարող է ապահովել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդարության պահանջի բավարարումը։ Հետևաբար, դիմումատուն պետք է ունենար Արդարադատության խորհրդի առաջարկով Նախագահի կայացրած որոշման լրացուցիչ վերահսկողության հնարավորություն՝ 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դատական մարմնի կողմից: Որոշմամբ ընդունվել է նաև, որ դիմումատուն չի կարողացել ներպետական դատարաններում վիճարկել Արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա ընդունված՝ դատական համակարգում զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու մասին որոշումը, ինչը անընդունելի է: Այս գործով դեպքը տեղի է ունեցել դեռևս 2004 թվականին, ՄԻԵԴ-ը որոշում կայացրել է 2015 թվականին: Այս պահին ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կա ևս մեկ գործ՝ Մնացականյանն ընդդեմ Հայաստանի, որով կրկին քննարկվում է դատավորին պաշտոնից ազատելու որոշումը դատական կարգով բողոքարկելու հնարավորության բացակայությունը: Դատարանը կրկին հարց է բարձրացրել այն ժամանակ գոյություն ունեցող Արդարադատության խորհրդի՝ դատարանի կարգավիճակ ունենալու վերաբերյալ, ինչպես նաև այն հարցի կապակցությամբ, արդյոք դիմումատուի համար դատարանի հասանելիությունը չունենալու և պաշտոնից ազատման որոշումը բողոքարկելու հնարավորության բացակայությունը չի խախտում Կոնվենցիայով սահմանված արդար դատաքննության իրավունքը: Այս գործով, սակայն, դեռևս որոշում չի կայացվել:
–Այդ որոշումը մեր երկրում ի՞նչ ազդեցություն է ունեցել։
-Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի դեմ գործով որոշումից հետո փոփոխություններ են եղել օրենսդրության մեջ, մասնավորապես՝ քրեական դատավարության օրենսգրքում: Որոշման մեջ արձանագրված խնդիրները, բնականաբար, պետք է դրվեին նաև ՀՀ Դատական օրենսգրքի փոփոխությունների հիմքում, քանի որ Արդարադատության խորհրդի վերաբերյալ բարձրացված հարցերն ու արձանագրված խնդիրները այսօր էլ արդիական են՝ ինքնակառավարման նոր մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի պարագայում: Քանի որ ներկայիս օրենսդրական կարգավորումը այնպիսին է, որ թույլ չի տալիս դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը դատական կարգով բողոքարկել: Միակ հնարավոր միջոցը, որը նախատեսվում է Դատական օրենսգրքով, Սահմանադրական դատարան դիմելն է, ինչն անընդունելի է ճանաչվել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից: -Վերադառնանք օրերս կայացված որոշմանը, այն ի՞նչ կփոխի պրակտիկայում։ -ՄԻԵԴ-ի կողմից կայացվող ցանկացած որոշում, առհասարակ, և որոշմամբ արտահայտված դիրքորոշումները պետք է հիմք հանդիսանան համապատասխան փոփոխությունների համար և նպաստեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները հնարավորինս արդյունավետ պաշտպանելուն: Յուրաքանչյուր դեպքում ցանկացած որոշման հաջորդում է ընդհանուր և անհատական միջոցառումների իրականացումը: Անհատական միջոցառումը ենթադրում է, օրինակ, գործի վերաբացում, աշխատանքի վերականգնում և այլն: Ընդհանուր միջոցառումները նույնպես տարաբնույթ են և ենթադրում են, առաջին հերթին, օրենսդրության ու պրակտիկայի փոփոխություն: Յուրաքանչյուր դեպքով դա կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և ճանաչված խախտման բնույթից:
Աղբյուրը՝ www.armdaily.am
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության