
ԿԱՐԾԻՔ
ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի
2013 թ.-ի հոկտեմբերի 23-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության վերափորձաքննության բաժնի և երրորդ կողմ հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարության, Լ. Մ.-ին հաշմադամ չճանաչելու որոշումը ամբողջությամբ վերացնելու պահանջով:
Լ. Մ.-ը վաղ հասակում ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք, որի պատճառով երեխայի մոտ առաջացել էին առողջական ծանր խնդիրներ՝ մեծ ազդեցություն ունենալով նրա կենսագործունեության վրա: 2003-2011թթ. ընթացքում երեխան ներկայացված է եղել բժշկական փորձաքնոնւթյունների, որոնց հիման վրա ստացել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ՝ յուրաքանչյուր անգամ երկու տարի ժամկետով:
2013թ.-ին հուլիսի 13-ին նոր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում Լ. Մ.-ը թիվ Երևանի թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի 1614 որոշմամբ հաշմանդամ երեխա չի ճանաչվել: Վերափորձաքննության արդյունքում բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից հաստատվել է, որ իբր երեխան լիովին առողջ է, և որոշում է կայացվել նրան հաշմանդամության կարգ չտալու վերաբերյալ:
Չորս տարի տևած դատական գործընթացներից և այդ ըթնացքում երկու բժշկական փորձաքննություններից հետո Վարչական դատարանը որոշում է կայացրել հայցը բավարարել և անվավեր ճանաչել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և գործակալության որոշումները:
Նշենք, որ պրակտիկայում բազմաթիվ են դեպքեր, երբ լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց մերժում են հաշմանդամության կարգի տրամադրումը:
Ավելին, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին, որից հետո նոր տրվել է հաշմանդամության կարգ:
Դրա մասին վկայում է նաև 2016թ. դեկտեմբերին կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս. և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ. ձերբակալությունները: Ավելին, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են գումարներ:

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական

Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացու մահվան վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ

Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ