Դադարեցվել է Վահագն Ղումաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը
2018թ. հունիսի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարացնել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահագն Ղումաշյանի նկատմամբ դեռևս 2016թ. հուլիսի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վահագն Ղումաշյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ, այն է՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության […]
Հայկական երազանքն իրականացավ
Հայաստանի քաղաքացիները երազում էին ազատ երկիր ունենալու մասին և հենց քաղաքացիները ստանձնեցին իրենց երազանքն իրականություն դարձնելու պարտականությունը, ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահամնների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը 2018 թվականի մայիսի 16-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում տեղի ունեցած ԵՄ-Ռուսաստանի քաղաքացիական հասարակություն Ֆորումի գլխավոր ասամբլեայի ժամանակ, «ԲլուԼինկ Սթորիս» պարբերականին տված հարցազրույցին: 2018 թվականի ապրիլին, Հայաստանի բոլոր փողոցները ողողված […]
«Անպատժելիների» ձերբակալություններ, «Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են վերջին աղմկոտ զարգացումները
Վերջին օրերին ուժային կառույցները ձեռնաշղթաներ են հագցնում այնպիսի կերպարների, որոնք տարիներ շարունակ համարվել են անպատժելի ու հենց իրենք են հրահանգներ տվել՝ ձեռնաշղթաներ կիրառել այլոց նկատմամբ: «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում վերջին շրջանի աղմկահարույց բացահայտումների շուրջ ենք զրուցում խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]
Դատավորների համար կալանք կիրառելը դարձել է կարծրատիպ, որից ազատվելը բարդ է լինելու
Կալանավորումը Հայաստանում դիտարկվում է որպես առաջնային միջոց, որը կարող է ինչ-որ պահի փոխարինվել խափանման այլ միջոցով, մինչդեռ պետք է լիներ բոլորովին հակառակը: 2018թ. հունվարի 8-ի դրությամբ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց 37.4 տոկոսը կալանավորված անձինք են: Այս թիվը չափազանց բարձր է: Անձնական ազատության եւ անձի անձեռնմխելիության իրավունքը շարունակում է մնալ Հայաստանում ամենաշատը ոտնահարվող իրավունքներից մեկը, իսկ […]
Վարչական դատարանում դատավոր չեն կարողանում նշանակել. ստվերային գործարքներ ԲԴԽ-ում
Մի քանի ամիս է, ինչ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողանում հաղթահարել վարչական դատարանի դատավորների նշանակման ճգնաժամը: Բանն այն է, որ դատական օրենսգրքի որոշ հոդվածների միջև հակասություններ կան, որոնցով պայմանավորված՝ ԲԴԽ-ն չի կարողանում վարչական դատարանի դատավորի թեկնածու ներկայացնել ՀՀ նախագահին: Այսպես. ամիսներ շարունակ վարչական դատարանում դատավորի երկու թափուր հաստիք է առկա: Այդ հաստիքներում նշանակելու համար, օրենքով սահմանված կարգով, […]
ԻՊԱՍ-ի ծրագրային գործունեությունը՝ ուղղված դատական իշխանության անկախության ամրապնդմանը
2018 թվականի հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակություն Հայաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների արդյունավետությանը՝ օրենսդրության ուսումնասիրության և դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմինների գործունեության մոնիթորինգի միջոցով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլում կազմակերպությունը իրականացրել […]
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը
2018թ.-ի հուլիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, որոշում է կայացրել՝ բավարարել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատարանը նաև վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել դիմողի իրավունքների խախտումը, որպես հաղորդում ներկայացրած անձ՝ տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը: […]
ՀՀ արդարադատության նախարարության և դատական դեպարտամենտի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վերաբերյալ արված դիտարկումներին
2018թ.-ի հունիսի 19-ին ստացված գրություններով ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ դատական դեպարտամենտը պատասխանել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից Բարձրագույն Դատական Խորհրդի՝ դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումների արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքին: ՀՀ արդարադատության նախարարությունը ի պատասխան՝ հայտնել է , որ նախաձեռնել է ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու համար […]
Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Լ. Մ.ի գործով բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը
2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել թիվ ՎԴ/9578/05/13 վարչական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժելու և ՀՀ վարչական դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշում: Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ վիճարկվող որոշումները «չեն պարունակում […]
Աշխատաժողով ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար
2018 թվականի հունիսի 14-15 Վրաստանում տեղի ունեցավ աշխատաժողով «Ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկողների համար» թեմայով, որը կազմակերպվել էր Միջազգային Բանտային Բարեփոխումների կազմակերպության կողմից: Երկօրյա հանդիպման քննարկումների ընթացքում ներկայացվեցին Հայաստանի և Վրաստանի բանտերում քրեական ենթամշակույթների և բանտարկյալների ոչ պաշտոնական հիերարխիաների խնդիրները, դրանց խթանման պատճառներն ու լուծման հնարավորությունները, կալանավայրերում անվտանգության և արժանապատվության հավասարակշռման խնդիրները, լուրջ դեպքերի՝ ինքնավնասումների, ինքնասպանության […]
Լ. Միլիտոնյան
2013 թ.-ի հոկտեմբերի 23-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության վերափորձաքննության բաժնի և երրորդ կողմ հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարության, Լ. Մ.-ին հաշմադամ չճանաչելու որոշումը ամբողջությամբ վերացնելու պահանջով: Լ. Մ.-ը վաղ հասակում ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք, որի պատճառով երեխայի […]
Լ. Միլիտոնյան
Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Լ. Մ.ի գործով բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը 2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել թիվ ՎԴ/9578/05/13 վարչական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժելու և ՀՀ վարչական դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշում: Վերաքննիչ […]