ՀՀ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական պրակտիկայի ամփոփում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
Այս փաստաթուղթը հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) միացյալ գործողությունների ծրագիր կամ ճանապարհային քարտեզ՝պատրաստված մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, ովքեր ունեն տևական փորձ ժողովրդավարական բարեփոխումների մշտադիտարկման, քննադատման և քաղաքականության զարգացման գործում:
Ներկայացվող փաթեթը ընդգրկում է ՀԸԳՀ–ի հետևյալ բաժինները.
ա) դատական համակարգի անկախություն, բ) քրեական հետապնդման և իրավապահ մարմինների անկողմնակալություն ու արդյունավետություն, գ) արդարադատության մատչելիություն, դ) խոշտանգման չենթարկվելու իրավունք, ե) կյանքի իրավունք, զ) հավաքների և միավորումների ազատություն, է) ազատ քվեարկելու իրավունք, ը) արդար դատաքննության իրավունք, թ) ազատ արտահայտվելու իրավունք, ժ) ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման հարցերի վերաբերյալ համագործակցություն, ի) ապօրինի թմրամիջոցներ, լ) աշխատավայրում առողջություն և անվտանգություն, խ) կոռուպցիայի դեմ պայքար, ծ) թափանցիկ և հաշվետու կառավարում, կ) պետական գնումներ, հ) վիճակագրություն, ձ) լրատվամիջոցների ազատություն, ղ) մարդու իրավունքներ, խտրականությունից ազատ լինելու իրավունք և հիմնարար ազատություններ, ճ) կրթություն, մ) հարկային ոլորտ, յ) օդի որակ, ջրի որակ և թափոնների կառավարում:
Ներկա փաթեթը պատրաստված է բոլոր կազմակերպությունների հետ ընդգրկուն քննարկումներից հետո և հիմնված է այնպիսի քաղաքականությունների մշտադիտարկման համատեղ փորձի վրա, ինչպիսիք են Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների պլանը (2005-2017թթ.), Ասոցացման համաձայնագրի ճանապարհային քարտեզը (2012-2013թթ.) և ոլորտային խնդիրների խորը գիտելիքը ձեռք բերված՝ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների կողմից անմիջականորեն կատարված մշտադիտարկումներից:
Փաթեթի պատրաստմանը աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը և համահեղինակել են հետևյալ կազմակերպությունները.
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արտակ Քյուրումյան, Պետական ֆինանսական կառավարման փորձագետ
Դավիթ Խաչատուրյան, ի.գ.թ., փորձագետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից