ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) Ճանապարհային քարտեզ
Այս փաստաթուղթը հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) միացյալ գործողությունների ծրագիր կամ ճանապարհային քարտեզ՝պատրաստված մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, ովքեր ունեն տևական փորձ ժողովրդավարական բարեփոխումների մշտադիտարկման, քննադատման և քաղաքականության զարգացման գործում: Ներկայացվող փաթեթը ընդգրկում է ՀԸԳՀ–ի հետևյալ բաժինները. ա) դատական համակարգի անկախություն, բ) քրեական հետապնդման […]
ԻՊԱՍ-ը ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել հանցագործության մասին 9 հաղորդում
2018թ. ապրիլի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության կողմից խաղաղ ցույցի մասնակիցների և ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու, ոստիկանության բաժիններ անօրինական բերման ենթարկելու, օրենքով սահմանված ժամանակից ավել պահելու և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ ՀՀ դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել հանցագործության մասին 9 […]
Հայտարարություն փաստաբանների պալատի 29.05.2018 թվականի որոշման վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը […]
Տեղեկանք «Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը որպես դատարանների գործունեության իրական անկախության ցուցանիշ»
Սույն տեղեկանքը պատրաստված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2018 թվականին: Տեղեկանքի մեջ ներկայացվում է Բարձրագույն դատական խորհրդի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը, դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումները, ԲԴԽ կողմից կայացված որոշումների օրինականությունը: Տեղեկանք Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը որպես դատարանների գործունեության իրական անկախության ցուցանիշ Տեղեկանք Բարձրագույն դատական խոհրդի գործունեության վերաբերյալ
Հայտարարություն աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Ի կատարումն նախորդ կառավարության հանձնարարականի՝ դեռևս 2017թ․ մշակվել է մի նախագիծ, որն, ըստ հեղինակների, միտված է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների վարչական բեռի թեթևացմանը, սակայն գործնականում չի լուծում այդ խնդիրը, փոխարենը վատթարացնում […]
Քաղհասարակությունը քննարկում է քաղբանտարկյալների հարցը
Հայաստանում եղել են ու կան քաղբանտարկյալներ, բայց այլևս պիտի չլինեն. սա այն հավաքական հաղորդագրությունն էր, որ այսօր հնչեցրին իրավապաշտպանները, փաստաբանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նրանք քննարկում էին քաղաքական բանտարկյալների կարգավիճակին ու հնարավոր ազատմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը ներկա էր նաև Կարո Եղնուկյանը, ում խափանման միջոց կալանքը օրեր առաջ էր 10 մլն դրամ գրավի դիմաց փոխվել: 22 ամսվա […]
Քննարկում «Քաղաքական բանտարկյալների հիմնախնդիրը և դատարանի անկախությունը»
2018թ. մայիսի 29-ին տեղի ունեցավ «Քաղաքական բանտարկյալների հիմնախնդիրը և դատարանի անկախությունը» թեմայով քննարկումը: Քննարկման ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց ԵԽԽՎ-ի գնահատականները քաղբանտյարկյալների կարգավիճակի վերաբերյալ: Ըստ Հ. Հարությունյանի՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն որդեգրել է զուտ իրավական դիրքորոշում, որպեսզի իր անդամ երկրներում, այդ կարգավիճակով անձանց վերաբերյալ իշխանությունների վարքագիծը գնահատելու համար տա սահմանափակ […]
ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի այցը Հայաստան
2018թ.-ի մայիսի 23-24-ը Հայաստանում էին գտնվում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին, Յուլիա Լովոչկինանև հանձնաժողովի ղեկավար Բաս Կլենը: Հայաստան կատարած այցի նպատակն էր քննարկել վերջին քաղաքկան զարգացումները, նոր կառավարության առաջնահերթությունները և բարեփոխումները: Բացի Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից համազեկուցողները հանդիպել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Համազեկուցողների հետ կայացած հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների […]
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը
15.05.2018 Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս ողջունում ենք ժողովրդի հաղթանակը և կարևորում ենք քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը։ Գնահատելի են պատասխանատու, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնելու համար վարչապետի հռչակած սկզբունքները։ Մենք գիտակցում ենք անցումային ժամանակահատվածում նոր կառավարության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և սպասվող աշխատանքի դժվարությունը։ Նախորդ կառավարությունից ժառանգած թույլ տնտեսությունը, ահռելի պետական պարտքը, սահմանափակ ռեսուրսները, անարդյունավետ […]
Տեղեկանք. Ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալներ
Տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Վերջին շրջանում ծավալված այն քննարկումները, որ ՀՀ-ում չպետք է լինեն քաղբանտարկյալներ արծարծվում են հասարակական լայն շրջանակներում, ելնելով վերոգրյալից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից պատրաստվել է իրավական-տեղեկատվական տեղեկանք, թե ազատությունից զրկված անձինք որ դեպքերում կարող են համարվել քաղբանտարկյալներ: Տեղեկանք.Ովքեր են համարվում քաղբանտարկյալներ?
Խ. Ավագյան
Խ. Ավագյանը 2008 թվականին 2 անձի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: ՀՀ ներպետական դատարաններում Ավագյանի մեղքի հաստատումը հիմնվել է տուժողների հարազատների և հարևանների ցուցմունքների, ինչպես նաև փորձագիտական եզարակացությունների վրա: Դատարանների կողմից, սակայն, վերջնականորեն չի պարզվել և ապացուցվել անձանց մահվան պատճառը: 2009 թվականի դեկտեմբերի 28-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աջակցությամբ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ […]