Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան-ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
2018թ. մայիսի 29-ին տեղի ունեցավ «Քաղաքական բանտարկյալների հիմնախնդիրը և դատարանի անկախությունը» թեմայով քննարկումը:
Քննարկման ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց ԵԽԽՎ-ի գնահատականները քաղբանտյարկյալների կարգավիճակի վերաբերյալ:
Ըստ Հ. Հարությունյանի՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն որդեգրել է զուտ իրավական դիրքորոշում, որպեսզի իր անդամ երկրներում, այդ կարգավիճակով անձանց վերաբերյալ իշխանությունների վարքագիծը գնահատելու համար տա սահմանափակ և կոնկրետ իրավական գնահատականների հնարավորություն և պահպանվի Իրավունքի գերակայության ընդհանուր սկզբունքը:
Միևնույն ժամանակ Հ. Հարությունյանը ընդգծել է, որ ԵԽԽՎ կողմից հաստատաված թիվ 1900 բանաձևի համաձայն՝ ազատությունից զրկված անձը կարող է համարվել քաղբանտարկյալ՝
Առաջինը, եթե ազատությունից զրկումը կիրառվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ, մասնավորապես՝ մտքի, խղճի ու կրոնի ազատության, արտահայտվելու և տեղեկություն ստանալու ազատության, ինչպես նաև հավաքների ազատության խախտմամբ:
Երկրորդը, եթե ազատազրկումը կիրառվել է միմիայն քաղաքական պատճառներով, որևէ հանցանքի կատարման բացակայությամբ:
Հ. Հարությունյանի խոսքերով ԵԵԽՎ-ն մի քանի անգամ հանդես է եկել թիվ 1900 բանաձևը լրացնելու կամ որոշակի ձևակերպումներ փոփոխելու նախաձեռնությամբ:
«Կարևորագույն լրացումը, որը իրականացվել է բանաձևը ընդունելուց հետո հանդիսացել է այն, որ այս բանաձևի իրավական մեկնաբանություն տալու իրավասությունը տրվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին: ՄԻԵԴ-ը այս հարցերով արդեն մի քանի կարևորագույն գործեր ունի»-ասել է Հ. Հարությունյանը:
Հ. Հարությունյանը, գտնում է, որ 18-րդ հոդվածը արգելք է, որով պետությունները զսպվածություն են դրսևորում իրենց գործողություններում և յուրաքանչյուր անգամ, երբ խոսք է գնում անձանց իրավունքների խախտման մասին, տրվում է գնահատական և այս գնահատականի շնորհիվ է, որ բանաձևի կոնտեքստում դուրս է բերվում անձի կարգավիճակ, որը թույլ է տալիս պարզել արդյոք անձի նկատմամբ կիրառված ազատազրկումը և վերջնական պատիժը հանդիսացել են խախտումների այնպիսի համակցություն, որով անձը կարող է ձեռքբերել քաղաքական բանտարկյալների կարգավիճակ:
Քննարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
post
Problem of political prisoners and independence of judiciary
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է
2024 թվականի սեպտեմբերի 17-19 Փարիզում կայացել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը