Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Ապակե պատից այն կողմ. Արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցի ներկայացում

2018թ․ մարտի 19-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ Քաղաքացիական համերաշխության հարթակի (Civic Solidarity Platform) կողմից Հայաստանում իրականացրած փաստահավաք առաքելության «Ապակե պատից այն կողմ. Արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցի ներկայացումը։

Զեկույցն ամփոփում է Քաղաքացիական համերաշխության հարթակի շրջանակներում Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR, www.iphronline.org) կողմից կազմակերպած փաստահավաք առաքելության արդյունքները:

Զեկույցի պատրաստմանը աջակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հելսինկյան ասոցացիա» հասարակական կազմակերպությունները:

Զեկույցում տեղ են գտել «Սասնա ծռերի» խմբի դատավարության ընթացքում դատարանի դահլիճում ամբաստանյալների նկատմամբ բռնությունները, փաստաբանների նկատմամբ կիրառված սանկցիաները, փաստաբանների մուտքի խոչընդոտման դեպքերը դատարանի դահլիճ:

Զեկույցը ներկայացրել է Լեհաստանում Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի հետազոտությունների բաժնի պատասխանատու Ջոանա Սմետեկը։

Միջոցառմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Արաքս Մելքոնյանը:

Արաքս Մելքոնյանը իր խոսքում նշել է, որ դատական նիստերի ընթացքում իրականացված ստուգումները ընտրողաբար են իրականացվում: Նրա պնդմամբ՝ փաստաբանների ստուգումներն իրականացվում են միայն «Սասնա Ծռեր» խմբի դատավարությունների ժամանակ: Միաժամանակ, փաստաբանների նկատմամբ դատավարական սանկցիաները և դրանց հիման վրա կարգապահական վարույթները էականորեն ազդում են փաստաբանների կողմից իրականացված պաշտպանության արդյունավետության վրա, քանի որ ի լրումն պաշտպանյալների շահերի պաշտպանության, ստիպված են իրականացնել նաև իրենց պաշտպանությունը կարգապահական վարույթների ընթացքում: Սա, ըստ էության, հանդիսանում է «Սասնա Ծռերի» գործով ներգրավված փաստաբանների հետապնդում և միտված է դատավարությունից նրանց մեկուսացմանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայստանում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբաններ, ժուռնալիստներ, ակտիվիստներ։

Նշենք, որ փաստահավաք առաքելությունը Երևանում տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 3-9-ը, նպատակ ունենալով ուսումնասիրել «Սասնա ծռերի» դատավարություններում մեղադրյալների պաշտպան փաստաբանների առջև ծառացած խոչընդոտների վերաբերյալ փաստերը: Առաքելության պատվիրակներն անցկացրել են 45 հարցազրույց  33 փաստաբանների, հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների, լրագրողների, Փաստաբանների պալատի, ինչպես նաև Հայաստանի իշխանություններիների ներկայացուցիչների հետ:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել