Հայտարարություն ոստիկանության հերթական անօրինական գործողությունների մասին
2016 թվականի ապրիլի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից սկսած Երևան քաղաքի դեպի Բաղրամյան պողոտա տանող հատվածում ոստիկանությունը հերթական անգամ անօրինական կարգով միջամտեց և խաթարեց քաղաքացիների կողմից հավաքների ազատության իրավունքի իրացման փորձը:
Տասնյակ քաղաքացիներ՝ առնվազն 42, մարդ կրկին անօրինական կարգով բերման ենթարկվեցին ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ, որի ընթացքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից նորից բռնի ուժ և վատ վերաբերմունք դրսևորեց:
Վնասվածքներ հասցվեցին նաև լրագրողներին և սահմանփակվեց նաև լուսաբանման աշխատանքներ իրականցնելու նրանց հնարավորությունները:
Քաղաքացիները ոստիկանության բաժիններում պահվեցին առնվազն հինգ ժամ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչները հանդես են եկել բերման ենթարկված անձանց պաշտպանության համար ոստիկանության Արաբկիր բաժնում, որտեղ անձինք պահվել են մինչև 2016 թվականի ապրիլի 22-ի ժամը 24:00-ն:
Հատկանշկան է նաև այն հանգամանքը, որ ոստիկանության կողմից նման վերաբերմունքի դրսևորումները իրավական որևէ գնահատականի չեն արժանանում և պատասխանատվության չեն հանգեցնում: Դեռևս որևէ որոշում չի կայացվել 2015 թվականի հունիսի 23-ի հավաքի կոպտագույն խախտումները ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու համար:
Նման փաստերը վկայում և ամրապնդում են այն համոզմունքը, որ ՀՀ ոստիկանությունը քաղաքական հրամանների իրացման լավագույն գործիքն է, որը յուրաքնաչյուր անգամ գործի է դրվում Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից իր իսկ քաղաքացիների նկատմամբ լայնածավալ անօրինականությունների իրականացման համար:

2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին

07.04.2026թ․ Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է

Դավիթ Մինասյանի կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց