Կոչ՝ մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունների կատարումը ապահովվելու վերաբերյալ
2019թ.-ի նոյեմբերի մեկին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմում-առաջարկով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին, խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՀՀ Կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին:
Կազմակերպությունը առաջարկել է կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թվականի հունիսի 23-ին, 2016 թվականի հուլիսի 17-30-ին, 2018 թվականի ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների և դրանցարդյունքում տուժած անձանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների շուրջ:
Կազմակերպությունը կոչ է անում լրագրողներին և բոլոր շահագրգիռ անձանց միանալ կազմակերպության նախաձեռնությանը՝ խաղաղ հավաքների ընթացքում արձանագրված մասսայական խախտումները քաղաքական օրակարգի հարց դարձնելու նպատակով:
Կազմակերպության կողմից տարբեր միջազգային և տեղական հարթակներում բազմիցս բարձրացվել է այն խնդիրը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից տարիներ շարունակ չի իրականացվել որակյալ և արդյունավետ քննություն և այս առնչությամբ հարցերի պատասխանները ակնկալվում է ստանալ քաղաքական որոշում կայացնող մարմիններից:
Կազմակերպությունը իրականացնում է վերը նշված խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերով տուժողների շահերի պաշտպանություն:
Հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես տուժող են ներգրավվել ավելի քան 300 անձինք: Տեղի ունեցած խաղաղ հավաքների և երթերի ընթացքում ոստիկանության ծառայողների և անհայտ անձանց կողմից բռնություն է կիրառվել հավաքների մասնակիցների նկատմամբ՝ նրանց բերման ենթարկելու, վատ վերաբերմունքի ենթարկելու, ոստիկանության բաժանմունքներում սահմանված ժամանակից ավելի պահելու, լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, հատուկ միջոցներ կիրառելու միջոցով:
Երեք գործի շրջանակներում էլ նախաքննական մարմինների կողմից մի քանի անգամ կասեցվել և վերսկսվել են վերոնշյալ գործերի շրջանակներում հարուցված քարեկան գործերը:
Ակնհայտ է, որ նշված գործերով նախաքննության մարմնի գործողություններն անարդյունավետ են, և տարիներ տևած նախաքննության արդյունքում վարույթ իրականցնող մարմինը հանգել է այն եզրակացությանը, որ «հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունների կատարման արդյունքում հայտնի չեն դարձել այն անձինք, որոնք գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ», և այս հիմքով էլ, ըստ էության, փաստացի տուժող անձանց խախտված իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը դարձել է անհնար:
Վարույթն իրականացնող մարմնի գործողությունները կազմակերպության փաստաբանների կողմից բողոքարկվել են վերադասության, այնուհետև դատական կարգով, սակայն դատարանի կողմից ևս տուժողների իրավունքների պաշտպանության հնարավորություններ չեն սահմանվել:
Գտնում ենք, որ անհրաժեշտ է քննարկել տուժողների պաշտպանության այլ մեխանիզմներ և ապահովել պետության՝ մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունների կատարումը:
post
A Call to Ensure the Implementation of Human Right Protection Obligations

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր