
Հաղթանակ ՄԻԵԴ-ում՝ «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է «Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում» ծրագիրը:
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից. առաջինը՝ զինված ուժերի անդամների համար մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպումը, երկրորդը՝ ուսումնասիրություն իրականացնել քրեական արդարադատության բարեփոխումների, այլընտրանքային պատիժների և վաղաժամկետ պայմանական ազատման հիմնախնդիրների, պրոբացիայի ինստիտուտի ներմուծման հետ կապված պրակտիկ և տեսական խնդիրների շուրջ:
Ծրագրի առաջին մասի հիմնական նպատակն է նպաստել անվտանգության ոլորտում մարդու իրավունքների խախտումների նվազեցմանը և կանխարգելմանը՝ մարդու իրավունքների կրթության միջոցով:
Դասընթացների յուրաքանչյուր փուլի թեմաները կմշակվեն փորձագետի աջակցությամբ և հիմնված կլինեն տվյալ խմբի կարիքների գնահատման արդյունքների վրա: Դասընթացների ընթացքում կիրառվելու են ստեղծագործական, ինտերակտիվ դասավանդման մեթոդներ՝ գործնական աշխատանքներ խմբերում և թիմային խաղեր, իրական դեպքերի վերլուծություն և դատախաղեր: Յուրաքանչյուր դասընթացի նպատակն է ոչ միայն մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական նորմերի ներկայացումը, այլև անվտանգության ոլորտում աշխատող անձանց պարտականությունների պարզաբանումը այդ նորմերի իրացման գործընթացում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել դասընթացների շարք զինվորական հրամանատարական կազմի համար, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար: Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Վանաձորում, Վայքում, Երևանում:
Ծրագրի երկրորդ մասի հիմնական նպատակն է ուսումնասիրել քրեական արդարադատության ոլորտում օրենսդրական բարեփոխումները, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների համապատասխանելիությունը ներմուծվող պրոբացիոն համակարգի կիրառելիության հետ, քննարկվող հայեցակարգի արդյունավետությունը գործող համակարգում և վերականգնողական արդարադատության անցման հնարավոր միտումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում ոչ միայն

Դատավորների կարգապահական պատասխանատվության օրենսդրական կարգավորումների զարգացումը, հիմնախնդիրներն ու պրակտիկ կիրառումը