
Հայտարարություն
Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ
2014 թվականի հունիսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության աշխատակից Շողինե Սողոմոնյանը մասնակցեց «Ընդդեմ իրավական կամայականության» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված` «Անպատժելիության դեմ պայքար – 2014» խորագրով համաժողովին:
Միջոցառման նպատակն էր բարձրաձայնել խոշտանգումների կիրառման անթույլատրելիության մասին և ներկայացնել Հայաստանում դրանց կանխարգելման հնարավորություններն ու մեխանիզմները, ինչպես նաև քննարկել խոշտանգման զոհ դարձած անձանց բուժ-հոգեբանական վերականգման ոլորտում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ձևերը, ինչպես նաև խոշտանգումների զոհերին հատուցման վերաբերյալ հարցերը:
Համաժողովի ընթացքում իրավասու կառույցների ներկայացուցիչների ելույթներ ունեցան խոշտանգումների կանխարգելման ու անպատժելիության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված քայլերի և միջոցառումների վերաբերյալ:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դատապարտում է մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դրսևորում և կոչ է անում իրավասու կառույցների ներկայացուցիչներին խոշտանգումների կանխարգելման ու անպատժելիության դեմ համապատասխան քայլեր ձեռնարկել:
post

Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ

Կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճի վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին