Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել ծառայողական քննություն Սարյան 22 հասցեում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ին գրություն է ստացել ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչությունից: Գրությունը տեղեկացնում էր այն մասին, որ 2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22 հասցեում) տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների […]

«Կազմակերպության ստրատեգիական պլանավորում» թեմայով եռօրյա դասընթաց

2014 թվականի Հուլիսի 17-20-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության աշխատակից Շողինե Սողոմոնյանը մասնակցեց «Կազմակերպության ստրատեգիական պլանավորում» թեմայով եռօրյա դասընթացին, որը տեղի էր ունենում Վրաստանում: Դասընթացին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի 18 ներկայացուցիչ։ Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները՝ կազմակերպության կարողությունների վերլուծություն, կարիքների, նպատակների և խնդիրների սահմանում (SWOT վերլուծություն), ռազմավարության […]

Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձեւավորում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի մայիսի 1-ից Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձևավորում» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում վերջին հինգ տարիներին հանրային կառավարան բարեփոխումների գնահատում իրականացնելն է, ինչպես նաև այսուհետ այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ապահովելը: Գնահատման […]

«Անպատժելիության դեմ պայքար-2014» համաժողով

2014 թվականի հունիսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության աշխատակից Շողինե Սողոմոնյանը մասնակցեց «Ընդդեմ իրավական կամայականության» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված` «Անպատժելիության դեմ պայքար – 2014» խորագրով համաժողովին: Միջոցառման նպատակն էր բարձրաձայնել խոշտանգումների կիրառման անթույլատրելիության մասին և ներկայացնել Հայաստանում դրանց կանխարգելման հնարավորություններն ու մեխանիզմները, ինչպես […]