Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Պարտավո՞ր է, արդյոք, կալանավորվածներին պահելու վայրի անձնակազմը կալանավորվածի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում բուժզննություն կատարել

Կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին («ՀՀ օրենք ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», Հ.21):

INTERESTING POSTS