Պարտավո՞ր են, արդյոք, հայտնել ազգականներին կալանավորված անձին պահելու տեղի մասին:

Արգելանքի վերցվելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, մեղադրյալ անձը քրեական վարույթ իրականացնող մարմնի միջոցով իրավունք ունի տեղյակ պահել մերձավոր ազգականներին իր կալանքի տակ պահվելու մասին (Քր. դատ. օր., Հ.65, 2-րդմաս, 9-րդ կետ): Միաժամանակ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին […]

Պարտավո՞ր է, արդյոք, կալանավորվածներին պահելու վայրի անձնակազմը կալանավորվածի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում բուժզննություն կատարել

Կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և […]