Նկատառումներ եվ առաջարկներ «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի եվ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

2020թ. մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Արդարադատության խմբի կողմից պատրաստվել է առաջարկների ու նկատառումների փաթեթ, որոնք վերաբերում են փաստահավաք հանձնաժողովի հիմնական գործառույթներին և իրավասություններին, հանձնաժողովի անդամ առաջադրելու կարգին և օրենքի նոր նախագծի մի շարք այլ կետերին:

Փաստաթուղթը պատրաստվել է հետևյալ կազմակերպությունների և անձանց կողմից՝

  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
  • Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ
  • Կարեն Թումանյան, փաստաբան
  • Ռոբերտ Ռևազյան, փաստաբան

Նկատառումներ եվ առաջարկներ «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին»ՀՀ օրենքի եվ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ