ԵԽ Նախարարների կոմիտեի որոշումը «Մ. Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով
2020թ, հունիս 4-ին ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով որոշումը։
2020թ. մայիսի 6-ին հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։
Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնով սահմանված կարգով։
Գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին:
Նախարարները փաստել են, որ դատարանն արձանագրել էր Սաղաթելյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում, մասնավորապես՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ և 13-րդ:
Նախարարների կոմիտեն իր որոշմամբ անդրադարձ է կատարել նաև.
Նախարարների կոմիտեն ՀՀ իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկելու՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունման և դրա ուժի մեջ մտնելու հետագա հետաձգումներից խուսափելու համար, որպեսզի դատախազության և դատական մարմինների պրակտիկան համապատասխանեցվի կալանքի վերաբերյալ Կոնվենցիայի պահանջներին:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի