Վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձի տեսակցությունների եվ արտաքին աշխարհի հետ կապի արգելքի իրավաչափության հարցը Եվրոպական դատարանի որոշումների համատեքստում

Սույն ուսումնասիրությունը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից:

Կազմակերպությունը փաստաթղթի շրջանակներում ներկայացրել է իր դիտարկումները վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձի տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ կապի արգելքի իրավաչափության հարցի վերաբերյալ՝ եվրոպական դատարանի որոշումների և ՀՀ ներպետական օրենսդրության և պրակտիկայի  տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել 2016թ.-ից ի վեր և մասնավորապես վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած՝ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործերին, որոնց ընթացքում անձին  կալանավորելու ու քննիչի կողմից նրա տեսակցությունների ու հեռախոսային խոսակցություններն արգելելու վերաբերյալ որոշում է կայացվել:

ՀՀ ներպետական օրենսդրության և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տվել,  որ նման իրավիճակներում վարույթն իրականացնող մարմինն ունի հայեցողության լայն շրջանակ, ինչը կարող է հանգեցնել անձի իրավունքների կամայական սահմանափակումների:

Արդյունքում վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն նեկայացվում հիմնավորումներ, մասնավորապես առ այն,

  • Թե ինչով և ինչքանով կարող են մեղադրյալի շփումներն արտաքին աշխարհի հետ խոչընդոտել գործի քննության լրիվությանը, օբյեկտիվությանն ու բազմակողմանիությանը,
  • Չի մասնավորեցվում և հիմնավորվում այն անձանց շրջանակը, որոնց հետ շփումը կարող է ազդել գործով քննության վրա, այդ թվում՝ ընդգրկելով ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ անարգել տեսակցելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց,
  • Չի ներկայացվել հիմնավորում ընտանիքի անդամների հետ տեսակցության արգելքի որոշման վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ նրանց քրեական գործով որևէ կարգավիճակ ներակայացված չէ,
  • Որոշուշման մեջ բացակայում է պատճառաբանական մասը:

Վերոգրյալը թույլ է տալիս արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից, այս և նմանատիպ գործերով, նմանօրինակ որոշումների կայացումը ունակ է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտման:

ՎԱՐՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԱՐԳԵԼՔԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ