ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվության շնորհանդես-քննարկում

Հայաստանի ՔԿՀ-ներում իրավիճակը 2016 թվականին շարունակել է մնալ մտահոգիչ։ Արձանագրում է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որն այսօր հրապարակեց 2016-ի գործունեության ամփոփումը։ Ազատազրկված անձանցից անցած տարի ստացվել է 112 ահազանգ և իրականացվել է 94 այցելությունը ՔԿՀ-ներ։ Քրեական գործի ընթացքից բողոքել է ահազանգողների 9.6%-ը, հացադուլի և պահման անբավարար պայմանների պատճառով ազատազրկվածներից […]

Տալլինում տեղի ունեցավ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 9-րդ տարեկան համաժողովը

2017 թվականի հոկտեմբերի 25-ից 27-ը Տալլինում կայացավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 9-րդ տարեկան համագումարի հետ մեկտեղ: Ֆորումի ընթացքում ԱլԳ ՔՀՖ 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն» աշխատանքային խմբի համակարգող կրկին ընտրվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:   Annual Assembly and EaP Civil Society Conference […]

Զեկույց Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016 թվականի հուլիսի 17-30  

Սույն զեկույցի պատրաստումը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ»-Հայաստան և «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» կազմակերպությունների աջակցությամբ: Զեկույցը կազմել են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Խոսքի Ազատության Պաշտպանության Կոմիտե» ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը , «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ-ն, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն: Սույն զեկույցն անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի […]

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մոտեցումները Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվելիք համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ

Կարևորելով հանրության շրջանում պետության, ինչպես նաև Եվրոպական Միության գործունեության նկատմամբ վստահության ձևավորումն ու ամրապնդումը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (Գործընկերություն) ողջունում է Համաձայնագրի տեքստի հրապարակումը: Գործընկերությունը կարևորում է Համաձայնագրի տեքստի հրապարակումը որպես հաշվետվողականության, հրապարակային և թափանցիկ գործունեություն ապահովման առաջին անհրաժեշտ քայլ, և հույս է հայտնում, որ ստորագրվելուց հետո նույնպես հետևողականորեն կպահպանվի այս սկզբունքը Համաձայնագրի դրույթների […]

ՔԿՀ-ներում դիտորդության իրականացմանը խոչընդոտելու առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը բողոքարկվել է դատական կարգով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը դիմել է Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և անձի իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին: Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին, «Նուբարաշեն»  և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և […]

Վիլեն Գայֆեջյան

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը SOS ինտերնետային հաղորդաշարի գործով   2017թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում մերժել  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա […]

Քաղհասարակությունը ՀՀ-ին և ԵՄ-ին կոչ է անում «կարճ ժամկետներում» ստորագրել նոր համաձայնագիրը

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Եվրամիության երկրներին ու Հայաստանի իշխանություններին կոչ է արել «առավելագույն կարճ ժամկետներում ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և անհապաղ անցնել դրա գործնական իրականացմանը»։ Ազգային պլատֆորմի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները «Ազատության» հետ զրույցում ասացին՝ մտահոգություններ ունեն, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կարող է և չստորագրվել, դա է եղել նման […]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակման վերաբերյալ

18.10.2017   ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Եվրոպական միության խորհրդի հաստատմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը։   Մենք այս քայլը գնահատում ենք որպես արդյունավետ բանակցային գործընթացի վկայություն եւ երկկողմանի համագործակցությունը խորացնելու եւ դրան պարտադիր իրավական բնույթ տալու՝  կողմերի լիակատար փոխըմբռնման եւ շահագրգռվածության արտահայտություն։ […]

Հակոբ Նազարյան

ՄԻԵԴ-ը գրանցել է դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման մերժման հարցով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է Նազարյանն ընդդեմ Հայաստանի գանգատը: Գանգատի շրջանակներում ՄԻԵԴ առջև բարձրացվել են ՀՀ-ում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի խնդիրներն ու դրանով պայմանավորված դատապարտյալ Հ. Ն. ազատության իրավունքի խախտման հարցը: Դատապարտյալ Հ. Ն. պայմանական վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել էր ՀՀ ներպետական […]

Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման նոր ծրագիր 

Եվրամիության եւ ԵԽ-ի ֆինանսավորմամբ՝ Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման նոր ծրագիր է իրականացվում: Ծրագրի մեկնարկն այսօր էր, միջոցառմանը ներկա էր նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ այդքան գումարներ են ներդրվում մեր դատական համակարգի բարեփոխումների համար, արդյոք այդ գումարներն արդյունավե՞տ են ծախսվել, որովհետեւ դատական համակարգում դեռ լուրջ խնդիրներ ունենք: Նա պատասխանեց. «Եթե նկատի ունեք՝ արդյոք […]