Freedom House-ի մամուլի ազատության 2017-ի զեկույց

Ամբողջ աշխարհում մամուլի ազատության նահանջ է: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «2017 թվականի մամուլի ազատության զեկույցը», որի համաձայն՝ Հայաստանը 63 միավորով աշխարհում զբաղեցում է 137-րդ տեղը և մնում «ոչ ազատ» երկրների ցանկում: Տարածաշրջանում Հայաստանը 4-րդ տեղում է:   «2017 թվականի մամուլի ազատության զեկույցը»

Հատուկ քննչական ծառայության արձագանքը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խիստ կարևորում է հասարակական հարաբերությունների բոլոր հարթություններում օրինականության հաստատման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին արագ և համարժեք արձագանքելու, այդպիսով դրանք հետագայում կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող՝ օրենքով կարգավորված գործունեությունը: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում, հրապարակումներում արված քննադատական եզրահանգումները (այդ թվում, ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին) ընդունվել և հետագա գործունեության արդյունավետության բարձրացման […]

ԵԱՀԿ Դատական Մոնիթորինգի տարեկան հերթական հանդիպում

2017 թվականի ապրիլի 24-26 Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում տեղի ունեցավ ԵԱՀԿ Դատական Մոնիթորինգի տարեկան հերթական հանդիպումը: Հանդիպման նպատակն էր հարթակ տրամադրել ԵԱՀԿ անդամ երկրների հասարակական կազմակերպություններին՝ դատական մոնիթորինգների վերաբերյալ փորձի փոխանակման և իրենց գործունեության ընթացքում վեր հանված խնդիրների քննարկման և լուծումների ներկայացման առնչությամբ: Այս անգամ ևս հանդիպմանը մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական» կազմակերպությունը: Հանդիպման […]

ԵԱՀԿ-ն և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սկոպյեում կիսում են դատական մոնիթորինգի լավագույն փորձը

  2017 թվականի ապրիլի 24-ից 26-ը ընկած ժամանակահատվածում Մակոդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի է ունեցել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպած ԵԱՀԿ Դատական Մոնիթորինգի տարեկան հերթական հանդիպումը, որին մասնակցում էին 29 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և ոլորտում հայտնի մասնագետներ: Միջոցառմանը ներկա ընդհանուր թվով 54 մասնակիցները՝ 34 կին և 20 տղամարդ, քննարկում էին դատարանի, դատական […]

Պոպուլիզմ: որքանով են հզոր Եվրոպայի հակակշիռները

Մինչ ազգայնական և քսենոֆոբ կուսակցությունները շահույթ են ստանում մի շարք երկրներում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների հորդորել է ստեղծել վստահելի ինստիտուտներ, որտեղ ներառական հասարակությունները ի զորու կլինեն դիմակայել պոպուլիստական հարձակումներին: Եվրոպայի խորդհրդի անդամ երկրներում «Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության» վերաբերյալ 4-րդ ամենամյա հաշվետվությունում գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը գնահատում է Եվրոպայի խորհրդի […]

«Լրագրողներն ենթարկվում են բռնության, ահաբեկվում և արժանանում են ինքնագրաքննության Եվրոպայում»,- ԵԽ ուսումնասիրություն

Համաձայն Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված հարցման արդյունքների՝ որն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի 47 երկրների, ինչպես նաև Բելառուսի մոտավորապես 940 լրագրողների հրաղորդումների հիման վրա Եվրոպայում լրագրողները իրենց աշխատավայրերում հաճախակի ենթարկվում են լուրջ անհիմն սպառնալիքների և բռնության, ինչը շատերի մոտ  վախի զգացում առաջացնելու արդյունքում հանգեցնում է նաև վերջիններիս ինքնագրաքննության: 2016 թվականի ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում իրականացրած հարցմանը մասնակից […]

Տեղեկանք «ԱԺ ընտրությունների ընթացքում և հետո «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի իրավաբանական խմբի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ»

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից 02.04.2017թ.-ի ընտրությունների ընթացքում դիտորդներին և Դաշինքի անդամ կազմակերպություններին իրավաբանական աջակցություն էին ցուցաբերում 27 իրավաբաններ: Քվեարկության օրը դիտորդների կողմից գրանցվել է շուրջ 3058 խախտման վերաբերյալ ահազանգ, որոնցից 205 դեպքով դիտորդները ահազանգել են իրավաբանական խմբին: Դիտորդներից ստացված 205 ահազանգերի կապակցությամբ  իրավաբանները դիտորդներին տրամադրել են բանավոր խորհրդատվություն,  կազմել անհրաժեշտ գրավոր փաստաթղթեր՝ դիմումներ, բողոքներ, […]

Հայաստանում մարդու իրավունքների նորմերի պահպանման և արդար դատաքննության գործընթացների բարելավում

Ծրագրի անվանում ` Հայաստանում մարդու իրավունքների նորմերի պահպանման և արդար դատաքննության գործընթացների բարելավում Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի նպատակն է Հայաստանում մարդու իրավունքների նորմերի պահպանման և արդար դատաքննության գործընթացների բարելավումը, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մանրամասն և վստահելի տեղեկատվության հասանելիության բարձրացումը:Իրավաբանական աջակցություն կտրամադրվի 2016թ. հուլիսի 17-ից 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացվող հավաքների ժամանակ ոստիկանության բռնի գործողությունների տուժած քաղաքացիներին:Կազմակերպությունը կիրականացնի նաև Մարդու […]

Օմբուդսմենը քննադատության է արժանանում Սարի թաղի ցույցերի վերաբերյալ իր խոսքերի համար

Սարի թաղ ուղևորված երթի՝ ոչ խաղաղ նպատակներ ունենալու մասին Օմբուդսմենի հայտարարությամբ իշխանությունները ցանկանում են արդարացնել ոստիկանական բռնությունները՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա պնդումը՝ «Ազատությանն» ասաց լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Վերջինս նախորդ տարվա հուլիսի 29-ին անակնկալ կերպով Սարի թաղ շարժված երթի առաջին շարքերում էր․ – «Ակնհայտորեն իշխանությունը չի խափանել սադրիչների գործողությունը, և ի վերջո […]

Լրագրող․ «ՀՔԾ գործելաոճում առկա է գործը դանդաղեցնելու միտում»

«Ակնկալիք չկա, որ խորհրդարանի ընտրության ժամանակ լրագրողներին բռնության ենթարկողների նկատմամբ արդար դատավարություն կիրականացվի»,- կարծում է խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Փորձագետը հիշում է 2015-ի հունիսի 23-ի «Էլեկտրիկ Երևանի», 2016-ի հուլիսին Խորենացու ու Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց ցույցն ու բռնություն գործադրեց լրագրողների նկատմամբ։ «Էլեկտրիկ Երևանի» դեպքում մեղադրանք առաջադրվեց ընդամենը […]